Գլխավոր տեղեկություն
Համար
N 307-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.02/16(1029) Հոդ.243
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2014 թվականի N 307-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 26-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նախատեսված 20,0 մլն դրամը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 307-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ազգային Փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարի բաշխումը` ըստ էթնիկ համայնքների

NN
ը/կ

էթնիկ համայնքը

Կազմակերպության
անվանումը

Բանկի անվանումը և հաշվի համարը

Պահանջվող գումարը
 (դրամ)

1.1.

Ասորական

«Հայաստանի «Աթուռ» ասորիների
ասոցիացիա» հասարակական իրավապաշտպան կազմակերպություն

Հայէկոնոմբանկ, 163048120741

409,000

1.2.

«Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպություն

Յունիբանկ, 24124000620500

409,000

2.

Բելառուսական

«Երևանի բելառուսների համայնք
«Բելառուս» հասարակական
կազմակերպություն

Արդշինինվեստբանկ, 247010017991

818,000

3.

Գերմանական

«Տևտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպություն

Կոնվերսբանկ, 1930026634280100

818,000

4.

Եզդիական

«Եզդիների ազգային միություն»
հասարակական կազմակերպություն

Արդշինինվեստբանկ, 2470100046920000

818,000

5.

Լեհական

Լեհերի համագործակցության
«Պոլոնիա» բարեգործական հասարակական կազմակերպություն

HSBC,
 001-133255-001

818,000

6.

Հունական

«Հունական հասարակական կազմակերպությունների միություն» հասարակական կազմակերպություն

Հայէկոնոմբանկի Թումանյանի մասնաճյուղ,
163188103481

818,000

7.

Հրեական

«Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն

Յունիբանկ,
24100100675800

 818,000

8.

Ռուսական

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն

Անելիք բանկ,
118001010875

820,000

9.

Վրացական

«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական հասարակական կազմակերպություն

Հայէկոնոմբանկ,
163008136661

818,000

10.

Ուկրաինական

«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

Ամերիաբանկ, 1570001167470300

818,000

11.

Քրդական

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպություն

Անելիք բանկի
Աբովյանի մասնաճյուղ,
118031024318

818,000

12.

Ընդհանուր ծախսեր

Համակարգող խորհուրդ,
«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն

Անելիք բանկ, 118001010875

1,000,000

13.

Ծրագրերի ֆինանսավորում

Համակարգող խորհուրդ,
«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն

Անելիք բանկ, 118001010875

10,000,000

 

 Ընդամենը

 

20,000,000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան