Գլխավոր տեղեկություն
Համար
N 277-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.04.2014-07.03.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.02/16(1029) Հոդ.219
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2014 թվականի N 277-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 19-ի N 123-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 123-Ն որոշմամբ ավելացված երկու հաստիքային միավորների համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով հատկացնել 3,072.0 հազ. դրամ, այդ թվում` 2014 թվականի առաջին եռամսյակում` 310.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 1,231.6 հազ. դրամ, ինն ամսում` 2,153.2 հազ. դրամ և տարում` 3,072.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 277-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Բ։ Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի, գնման և աջակցության ծառայություններ

Նկարագրությունը
Ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի, արդարադատության ծրագրերի համակարգման ծառայություններ

1001

ԱԾ02

Քանակական

Մշակված չէ

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Որակական

Մշակված չէ

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Ժամկետայնության

Մշակված չէ

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

       

310.0

1,231.6

2,153.2

3,072.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նպաստել ՀՀ արդարադատության նախարարությանը` այլ ծրագրերով նախատեսված արդյունքների նվաճմանը։

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 277-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

(բաժին/խումբ/դաս)

Ծառայություններ

1001

ԱԾ02

 

Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի, գնման և աջակցության ծառայություններ

3,072.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի, արդարադատության ծրագրերի համակարգման ծառայություններ

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2014, N 1532-Ն 07.03.2015, N 277-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան