Գլխավոր տեղեկություն
Համար
N 568-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.11/30(1043) Հոդ.465
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2014 թվականի N 568-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.23 և 12 աղյուսակներում «1115 ԱԾ 04» ծրագրային դասիչով «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումներ» ծրագրի «Ծառայություն մատուցողի անվանումը» տողը լրացնել «և «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն» բառերով:

3. 2014 թվականի հունիսի 6-ին մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի պայքարի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար 2014 թվականին անցկացվելիք մրցանակաբաշխություն կազմակերպելու նպատակով «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2,338,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարը տրամադրել «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 29-ի N 568-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

     
     

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

(2,338.0)

(2,338.0)

(2,338.0)

     

այդ թվում`

     

08

   

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

(2,338.0)

(2,338.0)

(2,338.0)

     

այդ թվում`

     
 

04

 

Կրոնական և հասարակական այլ ծառայություններ

(2,338.0)

(2,338.0)

(2,338.0)

     

այդ թվում`

     
   

01

Երիտասարդական ծրագրեր

(2,338.0)

(2,338.0)

(2,338.0)

     

այդ թվում`

     
     

02. Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումներ

(2,338.0)

(2,338.0)

(2,338.0)

     

որից`

     
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

(1,074.0)

(1,074.0)

(1,074.0)

     

Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

(1,264.0)

(1,264.0)

(1,264.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

2,338.0

2,338.0

2,338.0

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

2,338.0

2,338.0

2,338.0

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,338.0

2,338.0

2,338.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,338.0

2,338.0

2,338.0

     

ՀՀ կառավարություն

2,338.0

2,338.0

2,338.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 29-ի N 568-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծախսային ծրագրի անվանումը

Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը (հազ. դրամ)

Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը

բաժինը

խումբը

դասը

       

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

1,264.0

 

08

04

01

Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումներ

 

(1,074.0)

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

2,338.0

«Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան