Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.04.2014-20.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.02/15(387) Հոդ.251
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2005 թվականի N 103-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն», «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արմավիրի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Տավուշի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Կոտայքի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սյունիքի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Լոռու մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Մարտունու տարածաշրջանային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» և «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արարատի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 05.05.11 N 631-Ն)

2. Սահմանել, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը‚ և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 05.05.11 N 631-Ն)

3. Սահմանել, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը,

բ) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի փորձաքննության կազմակերպումը,

գ) սերոմոնիթորինգի իրականացումը,

դ) շիճուկաբանական հետազոտությունների իրականացումը,

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումը.

զ) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) և վարակների ախտորոշման ու մշտադիտարկման գործընթացների նկատմամբ ռեֆերենտ լաբորատորիա:

(3-րդ կետը խմբ. 05.05.11 N 631-Ն, լրաց. 13.03.14 N 254-Ն)

4. Թույլատրել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում,

բ) լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում,

գ) բակտերիոլոգիական, շիճուկաբանական, թունաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների իրականացում,

դ) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում,

ե) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների, կարգավորվող առարկաների լաբորատոր փորձաքննություն:

(4-րդ կետը խմբ. 05.05.11 N 631-Ն)

5. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

(5-րդ կետը փոփ. 30.12.10 N 1732-Ն, 05.05.11 N 631-Ն)

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) եռամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

(6-րդ կետը փոփ. 05.05.11 N 631-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 11
Երևան