Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-217
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.03.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/6
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի օգոստոսի 15-ի «Պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանության մասին» հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետը երկարացնելու մասին խնդրանքին, որոշում եմ.

Վերոհիշյալ հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետը երկարացնել մինչև 1993 թվականի հունիսի 30-ը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 23 մարտի 1993 թ.
ՆՀ-217