Գլխավոր տեղեկություն
Համար
N 1190-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.03.2014-23.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1190-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող 104.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (կաթսայատուն` 47.0 քառ. մետր և ենթակայան` 57.4 քառ. մետր) անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքը, ինչպես նաև 71 միավոր մեքենաները և սարքավորումները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գրանցված` 22. 11. 1996 թ. N 286.110.02488, վկայական N 01Ա030321, գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աբովյան 16/3):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաներ և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաները և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.

3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի կադաստրային արժեքը` 19860.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարից 20.0 մլն դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 487056 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ վճարվելուց հետո քսանօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

1) գույքի վաճառքի գումարի մնացած մասը վճարել հետևյալ համամասնությամբ և ժամկետներում`

ա. 30 մլն դրամը՝ մինչև 2014 թվականի մարտի 31-ը ներառյալ,

բ. 40 մլն դրամը՝ մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը ներառյալ,

գ. 34.236 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը՝ մինչև 2014 թվականի մայիսի 31-ը ներառյալ.

2) սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ՝ վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի մեկ տոկոսի չափով, ինչպես նաև 144096 հազ. դրամ գումարի նկատմամբ օրական մեկ տոկոսի չափով տույժը՝ հաշվարկված 2013 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ.

3) երեք տարվա ընթացքում կատարել 8000 հազ. դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

4) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

(3-րդ կետը խմբ. 30.01.14 N 177-Ա)

4. Գնորդը պարտավոր է`

1) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` անշարժ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ մեքենաների և սարքավորումների վաճառքի գինն ուղղել «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: Հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.

2)(ենթակետն ուժը կորցրել է 30.01.14 N 177-Ա)

(4-րդ կետը փոփ. 30.01.14 N 177-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1190-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ԵրԵՎան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող մեքենաների ԵՎ սարքավորումների

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը (հատ)

Թողարկման տարեթիվը

Միավորի շուկայական արժեքը

(դրամ)

Օտարման ենթակա գույքի գինը

(դրամ)

1.

Տրանսֆորմատուր TM-4001-1002-2

2

1985

320000

640000

2.

Բարձր լարման բաժանարար

2

1985

7500

15000

3.

Բարձր լարման բաժանարար

4

1985

7500

30000

4.

Բարձր լարման բաժանարար

2

1985

7500

15000

5.

Շիննի կամրջակ

1

1985

1000

1000

6.

Դիմացի վահանակ

6

1985

800

4800

7.

Ինքնաանջատիչ

16

1985

2500

40000

8.

7-բջջային պահարան-70

1

1985

15000

15000

9.

Ապահովիչ

15

1985

1000

15000

10.

Խրոցակ

8

1985

300

2400

11.

Սարք «Վոլտմետր»

8

1985

700

5600

12.

Էլեկտրական վահանակ

2

1985

9000

18000

13.

Եռաֆազ հաշվիչ

1

1985

17000

17000

14.

Հզորության վահանակ

1

1985

7000

7000

15.

Արկղ ЯРВ

2

1985

20000

40000

 

Ընդամենը

71

   

865800

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.2015, N 506-Ա 19.05.2015, N 1190-Ա
14.08.2014, N 852-Ա 23.08.2014, N 1190-Ա
30.01.2014, N 177-Ա 01.03.2014, N 1190-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան