Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2014-16.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2014 թվականի N 256-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակները՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 13-ի N 256-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ

 

NN

ը/կ

Ձեռք բերվող ապրանքի

անվանումը

Չափման միավորը

Քանակը

Միավորի առավելագույն գինը

(հազ. դրամ)

Տեխնիկական բնութագրերը

1.

Պոլիկար-

բոնատե քարտ

հատ

175920

1637

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների տպագրման և քաղաքացիներին հատկացնելու համար, որոնք իրենցից ներկայացնում են անձնավորեցման պլաստիկ քարտ։ Անձնավորեցման համար պատրաստ ISO ID-1 պետք է համապատասխանի ISO 7810, 10373 և DIN 2859-1 ստանդարտներին և պատրաստված լինի 100% պոլիկարբոնատից, ունենա հետևյալ առանձնահատկությունները`

- լինի բազմաշերտ լամինացվող և հնարավոր չլինի դելամինացիա

- կայուն լինի բարձր տևական ջերմաստիճաններին

- կայուն լինի ուլտրամանուշակագույն ճառագայթմանը և այլ արտաքին գործոններին:

Տպագրության տեսակը պետք է լինի օֆսետ՝ դիմերեսը 8, իսկ դարձերեսը 5 գույներով տպագրված: Քարտի պաշտպանիչ հատկանիշները պետք է պարունակեն՝

- գիլյոշով պաշտպանված ֆոն

- ծիածանային տպագրություն (IRIS)

- պոզիտիվ և նեգատիվ մանրատառ

- ուլտրամանուշակագույն տպագրություն:

Անձնավորեցման դաշտի տվյալները պետք է տպագրվեն անմիջապես քարտի մակերեսին (Due diffusion thermal transfer) տեխնոլոգիայով:

2.

Կինեգրամով պաշտպանիչ թաղանթ

գլանա-

փաթեթ

269

268990

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը (TKO) բարակ, թափանցիկ (<10սմ) թաղանթ է, որով լամինացվում է պոլիկարբոնատե քարտի դիմերեսը, անձնավորեցումից հետո և պաշտպանում տվյալների կեղծումից: Քարտի վրայից հանելու դեպքում վնասվում է: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթն ունի հետևյալ պաշտպանիչ հատկանիշները`

- հորիզոնական և ուղղահայաց գծային

շարժումներ

- դետալներ, որոնք կփոխեն իրենց դիրքը կամ

չափերը քարտը հորիզոնական կամ

ուղղահայաց առանցքներով բեկելիս

- փայլուն, խամրած և գունավոր դինամիկ

դետալներ

- դետալներ, որոնք քարտի անկյունը բեկելիս,

թռիչքային փևով կփոխեն կոնտրաստը

- 300 սմ չափի մանրատառ, որը դինամիկ

կտեղափոխվի քարտը բեկելիս

- գունավոր մանրատառ (նանոտեքստ) 75 սմ և

15 սմ

- գաղտնի նկար, որը կարտաբերվի հատուկ

սարքի միջոցով

- գաղտնի տեքստային ինֆորմացիա:

3.

Թափանցիկ պաշտպանիչ թաղանթ

գլանա-

փաթեթ

450

86830

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Թափանցիկ պաշտպանիչ թաղանթը (Overlay Datacard Clear Topcoat) լամինացվում է քարտի ինչպես դիմերեսին, այնպես էլ դարձերեսին, ինչը պաշտպանում է անձնավորեցման տվյալները և կինեգրամով պաշտպանիչ թաղանթը: Պատրաստվում է պոլիէսթերից:

4.

Ներկող գունավոր ժապավեն

տուփ

352

92000

Նախատեսված է վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար անհրաժեշտ բարձր կետայնության YMCK-K RIBBON KIT անհրաժեշտ է Datacard SP75PLUS տպիչով երկկողմանի սարքի միջոցով ID-1 քարտերի երկկողմանի տպագրություն, չափման միավորը՝ տուփ, որը պարունակում է`

- մաքրող քարտ՝ 86մմx54մմ

(երկարությունxլայնություն), մաքրումը

կատարվում է ժապավենը փոխելուց

- մաքրող գլանակ՝ 63.5մմx25.4մմ

(երկարությունxարտաքին տրամագիծ)

մաքրումը կատարվում է ժապավենը փոխելուց

5.

Ներկող գունավոր ժապավեն

տուփ

170

61440

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման անձնավորեցման համար: Տեխնիկական հատկանիշ`

- MONOCROM RIBBON KIT երկկողմանի

տպագրությամբ:

Չափման միավորը՝ տուփ, որը պարունակում է`

- մաքրող քարտ 86մմx54մմ

(երկարությունxլայնություն)

- մաքրող գլանակ չափսերը՝ 63.5մմx25.4մմ

(երկարությունxարտաքին տրամագիծ): Մեկ

տուփը նախատեսված է նվազագույնը 1500

պատկերի համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.12.2014, N 1436-Ա 19.12.2014, N 256-Ա
10.04.2014, N 400-Ա 16.04.2014, N 256-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան