Գլխավոր տեղեկություն
Համար
N 253-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.19/14(1027) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2014 թվականի N 253-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով և 10-րդ հոդվածով ու «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ» և «ՀԱՐՄՈՆԻ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (միասին հիշատակման դեպքում` ընկերություններ) հետ կնքել հողամասի օտարման և Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցին հարող 399.98 քառ. մետր փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2007 թվականի օգոստոսի 10-ին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`

1) «ՀԱՐՄՈՆԻ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ստանձնում է 2007 թվականի օգոստոսի 10-ին կնքված պայմանագրով նախատեսված «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ամբողջ իրավունքներն ու պարտականությունները.

2) քաղաքաշինական ծրագրի ավարտի վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի դեկտեմբերի 30-ը.

3) ընկերություններն ստանձնելու են պայմանագրային պարտավորություն` զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության և օտարման գործընթացի համար սահմանված ժամկետի խախտման հետ, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ: Ընկերությունները կրում են նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված պատասխանատվությունը:

2. Ընդունել ի գիտություն, որ Փավստոս Բուզանդի փողոցի N 97/2 հասցեում գտնվող 399.98 քառ. մետր մակերեսով հողամասում կառուցվելու է հյուրանոցային համալիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «Ձեռք բերողները» սյունակում «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ» բառերը փոխարինել «ՀԱՐՄՈՆԻ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԱԼ» ՍՊԸ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան