ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 222-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` շահագործումից հանված` Երևան քաղաքի Արարատյան 63ա հասցեում գտնվող առբերիչ ռադիոփարոսի գույքի` համաձայն հավելվածի, 5740237,00 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման հավելվածում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման հավելվածում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 222-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Գույքի քանակը |
Գույքի մակերեսը |
Գույքի արժեքը` 01.11.2013 թ. դրությամբ |
1. |
Շենք |
1 հատ |
260,45 քառ. մետր |
3345516,00 |
2. |
Տրանսֆորմատորային ենթակայան` ներառյալ տրանսֆորմատորը |
1 հատ |
24,0 քառ. մետր |
2324823,00 |
3. |
Պահեստ |
1 հատ |
9,0 քառ. մետր |
37205,00 |
4. |
Ռադիոկայան ՊԱՌ-10` ներառյալ ԱՍԴԱ-12 դիզել գեներատոր և ավտոմատիկան |
1 լրակազմ |
- |
32693,00 |
Ընդամենը |
5740237,00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |