ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 205-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 22-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2014 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 205-Ա որոշման |
2 0 1 4 թ վ ա կ ա ն ի Հ Ա Մ Ա Լ Ի Ր Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | |||
բաժինը |
խումբը |
դասը |
ծրագիրը |
01 |
06 |
01 |
07 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
I. Ծրագրի իրականացման նպատակը
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) 2014 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 4139647.0 հազ. դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:
3. Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր` հետևյալ ուղղություններով`
1) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածով նախատեսված է իրականացնել 2101495.2 հազ. դրամի չափով ծախս, որը հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն.
2) «Շարունակական ծախսեր» բաժնով կոմիտեի գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և վառելիքի օգտագործման համար ծախսերը պլանավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներով: Էներգետիկ ծառայությունների գումարը մեկ տարվա համար կազմում է 121225.6 հազ. դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների գոտիականությունը և բյուջետային նորմաները.
3) «Կոմունալ ծառայությունների վճար» 4213 հոդվածով կոմունալ ծառայություններից օգտվելու համար 2014 թվականին պլանավորվում է իրականացնել 1962.8 հազ. դրամի չափով ծախս: Ջրի ծախսի հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի` մեկ աշխատողին` տարեկան 8 խոր. լիտր ջուր, իսկ դեռատիզացիայի ծախսը սահմանված է դեռատիզացիայի մասին պայմանագրերով.
4) «Կապի ծառայությունների վճար» 4214 հոդվածով կապի ծառայություններից օգտվելու համար 2014 թվականին պլանավորվում է իրականացնել 36575.4 հազ. դրամի չափով ծախս: Հաշվարկներն իրականացվել են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները.
5) «Ապահովագրական ծախսեր» 4215 հոդվածով պլանավորվել է 1500.0 հազ. դրամի չափով ծախս` կոմիտեի համակարգի ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար.
6) «Գույքի և սարքավորումների վարձակալություն» 4216 հոդվածով ծախսերը նախատեսված են համաձայն կոմիտեի աշխատակազմի կողմից կնքված տարածքների վարձակալության մասին պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 113000.0 հազ. դրամ.
7) «Արտագերատեսչական ծախսեր» 4217 հոդվածով` կոմիտեի կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 42000.0 հազ. դրամ.
8) «Գործուղումներ և շրջագայության ծախսեր» ծրագրով 2014 թվականին պլանավորվում են գործուղումներ` ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ` հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է համապատասխանաբար իրականացնել` 4221 հոդվածով` 15000.0 հազ. դրամի, և 4222 հոդվածով` 7000.0 հազ. դրամի չափով ծախս: Կատարված հաշվարկներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա.
9) պայմանագրային ծառայությունների ձեռքբերման ծախսերը ներառում են` «Վարչական ծառայություններ» 4231 հոդվածով` 500.0 հազ. դրամ, «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածով` 8000.0 հազ. դրամ, «Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածով կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 4000.0 հազ. դրամ, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածով` 15000.0 հազ. դրամ.
10) «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածով նախատեսվել է 92000.0 հազ. դրամ գումար՝ գերատեսչական ցանցի սպասարկման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադատսրի պետական կոմիտեում ներդրված էլեկտրոնային համակարգերի, համակարգչային սերվերների ծրագրային սպասարկման ու պահպանման ծառայությունների, «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային համակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման, www.e-cadastre.am կայքի սպասարկման ծառայությունների, գազի սպասարկման, ծխատարի տեղադրման և մաքրման ծառայությունների, ինչպես նաև պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար.
11) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածով ծախսերը 2014 թվականին կազմում են 12000.0 հազ. դրամ, իսկ «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածով ծախսերը` 24000.0 հազ. դրամ.
12) «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածով 2014 թվականին նախատեսվում է կատարել 30000.0 հազ. դրամի չափով ծախս, «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածով՝ 51000.0 հազ. դրամի չափով, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածով` 3000.0 հազ. դրամի չափով.
13) «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածով նախատեսվում է իրականացնել 3500.0 հազ. դրամի չափով աղբահանության (համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված նորմաների և պայմանագրերի), տեխզննման-բնապահպանության և այլ ծախսեր.
14) սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածով նախատեսվել է 5000.0 հազ. դրամ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | |||
բաժինը |
խումբը |
դասը |
ծրագիրը |
01 |
06 |
01 |
10 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
15) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածով նախատեսվում է 2014 թվականի ընթացքում իրականացնել 35639.5 հազ. դրամի չափով աշխատանքներ.
16) «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածով նախատեսվում է 2014 թվականի ընթացքում կատարել 60828.6 հազ. դրամի չափով գնում (համակարգիչներ, տպիչներ, սկաներ, գրասենյակային կահույք և այլ սարքավորումներ).
17) «Ոչ նյութական հիմնական միջոցներ» 5132 հոդվածով նախատեսվում է կատարել 13000.0 հազ. դրամի չափով ծախս` համակարգչային 3 ծրագրային փաթեթ ձեռք բերելու համար.
18) «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր» 5133 հոդվածով նախատեսվում է կատարել 453862.4 հազ. դրամի չափով ծախս, որը կազմված է հետևյալից`
ա. ՎիՋիԷս-84 (WGS-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում` միասնական հիմքի ստեղծման` 2014 թվականին նախատեսվող աշխատանքներ ` 154709.1 հազ. դրամի չափով, համաձայն N 1 աղյուսակի,
բ. գեոդեզիայի բնագավառում (Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոն) 2014 թվականին նախատեսվող աշխատանքներ` 51187.5 հազ. դրամի չափով, համաձայն N 2 աղյուսակի,
գ. 2014 թվականին Քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքներ՝ 5540.9 հազ. դրամի չափով, համաձայն N 3 աղյուսակի,
դ. 2014 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ԱԳՑ հիմնակետերի և ՊԳՑ կետերի ուսումնասիրման ու թարմացման աշխատանքներ` 116205.1 հազ. դրամի չափով, համաձայն N 4 աղյուսակի,
ե. տեղագրական քարտեզագրության բնագավառում 2014 թվականին նախատեսվող աշխատանքներ` 58341.5 հազ. դրամի չափով, համաձայն N 5 աղյուսակի,
զ. աշխարհագրական անվանումների բնագավառում 2014 թվականին նախատեսվող աշխատանքներ ` 11515.0 հազ. դրամի չափով, համաձայն N 6 աղյուսակի,
է. բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար 2014 թվականին նախատեսվող աշխատանքներ` 46388.6 հազ. դրամի չափով, համաձայն N 7 աղյուսակի,
ը. 2014 թվականին Հայաստանի ազգային ատլասի Ա հատորի անգլերենով հրատարակման նախապատրաստման աշխատանքներ` 9974.7 հազ. դրամի չափով, համաձայն N 8 աղյուսակի.
19) «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածով նախատեսվում է կատարել 1000.0 հազ. դրամի չափով ծախս` ընթացիկ նորոգման և վերանորոգման, սահմանված կարգով փորձաքննություն անցած նախահաշվային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար:
4. Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսերն են`
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ընդհանուր գումարը |
1 |
2 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
4139647.0 |
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
3575316.5 |
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |
2101495.2 |
Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ |
796278.7 |
Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում |
91278.8 |
Շարունակական ծախսեր |
316263.8 |
այդ թվում` |
|
Էներգետիկ ծառայություններ |
121225.6 |
Կոմունալ ծառայություններ |
1962.8 |
Կապի ծառայություններ |
36575.4 |
Ապահովագրական ծախսեր |
1500.0 |
Գույքի և սարքավորումների վարձակալություն |
113000.0 |
Արտագերատեսչական ծախսեր |
42000.0 |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
22000.0 |
այդ թվում` |
|
Ներքին գործուղումներ |
15000.0 |
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր |
7000.0 |
Պայմանագրային ծառայությունների ձեռքբերում |
27500.0 |
այդ թվում` |
|
Վարչական ծառայություններ |
500.0 |
Տեղեկատվական ծառայություններ |
8000.0 |
Ներկայացուցչական ծախսեր |
4000.0 |
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
15000.0 |
Մասնագիտական ծառայություններ |
92000.0 |
Ընթացիկ նորոգում և պահպանում |
36000.0 |
այդ թվում` |
|
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում |
12000.0 |
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում |
24000.0 |
Նյութեր |
84000.0 |
այդ թվում` |
|
Գրասենյակային պիտույքներ |
30000.0 |
Տրանսպորտային նյութեր |
51000.0 |
Կենցաղային և հանրային սննդի նյութեր |
3000.0 |
Այլ ծախսեր |
8500.0 |
այդ թվում` |
|
Պարտադիր վճարներ |
3500.0 |
Պահուստային միջոցներ |
5000.0 |
Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ |
564330,5 |
Շենքեր և շինություններ |
35639.5 |
այդ թվում` |
|
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
35639.5 |
Մեքենաներ և սարքավորումներ |
60828.6 |
այդ թվում` |
|
Վարչական սարքավորումներ |
60828.6 |
Այլ հիմնական միջոցներ |
467862.4 |
այդ թվում` |
|
Ոչ նյութական հիմնական միջոցներ |
13000.0 |
Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր |
453862.4 |
Նախագծահետազոտական ծախսեր |
1000.0 |
ԳԼՈՒԽ 2.
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Ընդհանուր դրույթներ
5. 2014 թվականին գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում են իրականացնել գեոդեզիական, տեղագրական քարտեզագրության, աշխարհագրական անվանումների և ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ներդրման աշխատանքներ:
6. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նպատակաուղղված է պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսությունը, պաշտպանությունը, գիտությունը, կրթությունը և բնակչությանը ժամանակակից քարտեզագրագեոդեզիական նյութերով ապահովելուն:
I. Հայաստանի Հանրապետության ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՎիջիԷս-84 (WGS-84) ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
7. Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):
8. Հանութագրման համար որպես ելակետեր են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1976 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք իրար նկատմամբ ունեն որոշ շեղումներ` կապված երկրի կողմնորոշման հետ: Այդ շեղումների հավասարակշռման համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ ու նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել պետական արբանյակային ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցի կետերին:
9. Հայաստանի Հանրապետությունում տեղագրական քարտեզներն ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք են հանդիսացել պետական գեոդեզիական ցանցի կետերի, ինչպես նաև արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից, մենզուլային և տախեոմետրային եղանակներով ստեղծված քարտեզների և օդատիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն` նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ գործիքային եղանակով հնարավոր չէ հանութագրել:
10. «Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն, 2002 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմանները, որոնք, ըստ սահմանագծերի նկարագրությունների, տեղադրվել են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:
11. Նշված սահմանների սահմանագծերի նկարագրություններն արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:
12. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 1873-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին» հայեցակարգի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքները:
13. Մինչև այժմ իրականացվել են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի տեղանքում (բնության մեջ) սահմանված նմուշի սահմանանիշերով վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացման ու դրանց կապակցման աշխատանքները ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցին, ինչպես նաև համայնքների վարչական տարածքների տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրման աշխատանքները: 2014 թվականին ծրագրված է իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզերի վարչական տարածքների ամրակցման աշխատանքները:
2. Ծրագրի իրականացման նպատակը
14. Տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա հնարավոր չէր կատարել տեղագրական և կադաստրային քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում համադրելու այդ երկու քարտեզներում առկա տվյալները:
15. Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «ՎիՋիԷս-84 (WGS-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման համաձայն` ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների վարչական տարածքների համար համադրել տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներն ու հատակագծերը` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքների համար, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր, հիմք ընդունելով այդ հատակագծերը:
16. Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված քարտեզագրագեոդեզիական նյութերի հիման վրա հետագայում հնարավոր կլինի իրավական ձևակերպում ստացած համայնքների վարչական սահմանների սահմանագծի հանգուցային կետերն ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով և ուրվագծերով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնելու ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
17. Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու տեղագրական և կադաստրային քարտեզներում ու հատակագծերում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա` հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):
18. Այն դեպքում, երբ առանձին փոփոխություններ, որոնք բնության մեջ իրենց հետ կարող են բերել տեղանքի ռելիեֆի որոշակի փոփոխություն, անհրաժեշտ է հաշվի առնել տեղագրական ու հատակագծերում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը, և դրանք քարտեզներում ու հատակագծերում ճիշտ պատկերելու համար անհրաժեշտություն կառաջանա տեղանքում իրականացնելու լրացուցիչ չափագրումներ:
19. Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների, հատակագծերի և համայնքների վարչական սահմանների սահմանագծի համադրման ժամանակ:
20. Ծրագրի իրականացման համար նախատեսվում են`
1) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծերի կազմում (ըստ մարզերի).
2) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում.
3) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների դաշտային հանութագրում (ընդհանուր տարածքի մակերեսի մինչև 2 տոկոսի չափով).
4) համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանութային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում և կատալոգների կազմում.
5) տեխնիկական հաշվետվությունների կազմում (ըստ մարզերի):
21. Համադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծման համար հիմք հանդիսացած ելակետային գեոդեզիական կետերի կոորդինատային համակարգը և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել վերահաշվարկ` մեկ միասնական կոորդինատային համակարգի բերելու համար: Գրասենյակային պայմաններում հավասարակշռման ժամանակ տվյալները հստակեցնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, կկատարվեն նաև լրացուցիչ դաշտային չափագրումներ:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
22. Այս աշխատանքների իրականացման արդյունքում 2014 թվականին նախատեսվում է ունենալ`
1) տեխնիկական նախագծերը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2) համայնքների վարչական սահմանագծերի, հանգուցային և շրջադարձային կետերի սխեմաները (ֆայլերը)` էլեկտրոնային տարբերակներով.
3) համայնքների վարչական տարածքների կադաստրային քարտեզները և սահմանների ճշգրտված քարտեզները (ֆայլերը)` էլեկտրոնային տարբերակներով.
4) յուրաքանչյուր կառուցված հանգուցային և շրջադարձային կետերի կառուցման ուրվանկարները լուսանկարների վրա` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) դիտարկված հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատների ժողովածուները (կատալոգները)` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
6) տեխնիկական հաշվետվությունները` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
5. Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
23. Ներկայացվող ծրագրի շրջանակներում 2014 թվականին նախատեսվող աշխատանքների նախահաշիվը` ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
2014 թվականին Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների ամրացմԱՆ ԵՎ ՎիՋիԷս-84 (WGS-84) համակարգում միասնական հիմքի ստեղծմԱՆ
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | ||||||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||||||
1. |
Տեխնիկական նախագծի կազմում` Շիրակ-119, Սյունիք-109 |
նախագիծ |
2 |
347000 |
694.0 |
2 |
694.0 |
2 |
694.0 |
2 |
694.0 |
2 |
694.0 | ||||
2. |
Դաշտային դիտարկումների հիման վրա շրջադարձային կետերի որոշում, նշահարում, ուրվագծերի կազմում, կոորդինատների որոշում |
սահմա-նանիշ |
7800 |
14646.1 |
114239.7 |
200 |
2929.2 |
3700 |
54191.6 |
7200 |
105452.0 |
7800 |
114239.7 | ||||
3. |
Սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում և կատալոգների կազմում |
սահմա-նանիշ |
7800 |
1430.7 |
11159.5 |
150 |
214.5 |
3650 |
5222.0 |
7150 |
10229.5 |
7800 |
11159.5 | ||||
4. |
Կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրում |
համայնք |
228 |
119613.5 |
27271.9 |
90 |
10765.2 |
180 |
21530.4 |
228 |
27271.9 | ||||||
5. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվետ. |
2 |
672000.0 |
1344.0 |
2 |
1344.0 | ||||||||||
Ընդամենը |
154709.1 |
3837.7 |
70871.8 |
137905.9 |
154709.1 |
II. ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԵՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՊՈԼԻԳՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
1. Ընդհանուր դրույթներ
24. Հայաստանի տարածքը գտնվում է արաբական և եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) արաբական պլատֆորմը շարժվում է եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք` 28+3 մմ / տարի արագությամբ:
25. Այդ շարժման պատճառով տեղի է ունենում երկրակեղևի մշտական դեֆորմացիա արաբական և եվրասիական պլատֆորմների գոտում` ընդհանրապես, և Հայաստանում` մասնավորապես: Հայաստանի և հարակից տարածքների երկրակեղևի դեֆորմացիաների մասին առաջին անգամ բարձր ճշտությամբ տվյալներն ստացվել են 1997 թվականին` ԱՄՆ-ի Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ինստիտուտի կողմից` համատեղ:
26. Ապարների խտությունից կախված` դեֆորմացիաները տարբեր մասերում տարբեր են, և սահմանային դեֆորմացիաներին հասնելու արագությունները նույնպես տարբեր են: Երկրակեղևի առավելագույն դեֆորմացված մասերը նրա ամենաթույլ գոտիներն են, այսինքն` խզվածքները: Ըստ սեյսմիկ իրադարձությունների համաշխարհային վիճակագրության տվյալների` ուժգին երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունենում ակտիվ խզվածքների երկայնքով:
27. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն ամբողջ մարդկության առջև դրեց նոր խնդիր երկրաշարժերը կանխատեսելու վերաբերյալ: Հայաստանը ցնցվեց աղետից, որը մարդկությանը դեռևս երկար տարիներ կհիշեցնի, որ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն երկրաշարժերի կանխատեսման, իսկ հետագայում նաև կանխարգելման համար:
28. Երկրակեղևի ուղղահայաց շարժումներն ուսումնասիրելու նպատակով սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել ՋիՊիԷս (GPS) արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերի և I դասի նիվելիրացման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա նաև թարմացնելու նախկինում կատարված նիվելիրացման տվյալներն ու ցանցը պահելու արդիական վիճակում, ինչպես նաև ստանալու հիմնակետերի բացարձակ բարձրությունները` Հայաստանի Հանրապետության տարածքի համար Քվազիգեոիդի մոդելի ճշգրտման նպատակով:
29. Երկրակեղևի հորիզոնական շարժումներն ուսումնասիրելու նպատակով սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել արբանյակային գեոդեզիական ցանցի` նախկինում դիտարկված և նոր տեղադրվող հիմնակետերի դիտարկման աշխատանքներ` ՋիՊիԷս (GPS) ընդունիչներով, ինչը հնարավորություն կտա այն նույնպես պահելու արդիական վիճակում:
30. Սեյսմատեկտոնիկ ակտիվ խզվածքների գոտում նախատեսված համալիր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար, 3 փուլով, տարեկան` մեկ փուլ:
31. Ներկայացված ծրագիրը կազմվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության պահանջները (հայեցակարգի 35-րդ կետ):
2. Աշխատանքների իրականացման նպատակը
32. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքներ, ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ` երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:
33. Սպիտակի տարածաշրջանի խզվածքի գոտում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության առաջին դասի նիվելիրացման և արբանյակային ՋիՊիԷս (GPS) դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակը փուլային դիտարկումներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին անհրաժեշտ տվյալներ ստանալն է:
34. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել I դասի նիվելիրացման և ՋիՊիԷս (GPS) արբանյակային դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
35. Ծրագրի իրականացման նպատակով դիտարկման ժամանակ պարտադիր պայման պետք է հանդիսանա Երևանում տեղակայված` մշտական գործող «Կոմիտաս» ռեֆերենց կայանի աշխատանքը: Արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերը պետք է դիտարկվեն երկհաճախական արբանյակային դիրքորոշման ընդունիչ կայանների միջոցով: Հիմնակետերի դիտարկման աշխատանքների համար ելակետային պետք է հանդիսանան տարածաշրջանում գոյություն ունեցող 1-ին և 2-րդ դասերի հիմնակետերը:
36. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հետևյալը`
1) I դասի նիվելիրացման աշխատանքներ.
2) ՋիՊիԷս (GPS) կետերի դիտարկում, հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում.
3) I դասի նիվելիրացման նյութերի մշակում, կետերի կոորդինատների և բարձրությունների կատալոգի կազմում.
4) տեխնիկական հաշվետվության կազմում:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
37. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ`
1) խզվածքների տարածքում 1-ին փուլում 48 ՋիՊիԷս (GPS) հիմնակետերի դիտարկման տվյալներն ու սխեմաները` թղթային տարբերակով, և ՋիՊիԷս (GPS) կետերի կոորդինատների և բարձրությունների ցուցակները` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2) գրավիմետրական մեկ կետի դիտարկում` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
3) տեխնիկական հաշվետվությունը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
38. Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնի ստեղծման գեոդեզիական աշխատանքների ծախսերի ամփոփ նախահաշիվն ըստ ծավալների ներկայացված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
2014 թվականին գեոդեզիայի բնագավառում (Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոն) նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | ||||
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը | ||||||
1. |
ՋիՊիԷս (GPS) կետերի դիտարկումներ` 2-րդ դասի ծրագրով (3 փուլով) |
կետ |
48 |
109887.5 |
5274.6 |
20 |
2197.8 |
40 |
4395.6 |
48 |
5274.6 | ||
2. |
ՋիՊիԷս (GPS) կետերի դիտարկումներ մշտական գործող բազային կայանի աշխատանքի ընթացքում |
կետ |
10 |
17692.5 |
176.9 |
4 |
70.8 |
8 |
141.6 |
10 |
176.9 | ||
3. |
ՋիՊիԷս (GPS) կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում |
կետ |
48 |
5033.8 |
241.6 |
20 |
100.7 |
40 |
201.4 |
48 |
241.6 | ||
4. |
I դասի նիվելիրացում (բարդության գործակիցը` 1.2) |
գծկմ |
28.3 |
196537.5 |
5562.0 |
12 |
2358.5 |
24 |
4717.0 |
28.3 |
5562.0 | ||
5. |
I դասի նիվելիրացում |
գծկմ |
128.3 |
163787.5 |
21013.9 |
50.0 |
8189.4 |
100 |
16378.8 |
128.3 |
21013.9 | ||
6. |
I դասի նիվելիրացում խզվածքներով (3 փուլով) |
գծկմ |
111.1 |
163787.5 |
18196.8 |
45 |
7370.4 |
90 |
14740.8 |
111.1 |
18196.8 | ||
7. |
Գրավիմետրական աշխատանքներ |
կետ |
1 |
54000.0 |
54.0 |
1 |
54.0 |
1 |
54.0 | ||||
8. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվ. |
1 |
667700.0 |
667.7 |
1 |
667.7 | ||||||
Ընդամենը |
51187.5 |
20287.6 |
40629.2 |
51187.5 |
III. ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի ստեղծման համար ՋիՊիԷս (GPS) դիտարկման աշխատանքներԸ
1. Քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքները
39. Տարբեր տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, հետախուզական, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու համար ՋիՊիԷս (GPS) դիտարկումներից ստացված ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային համակարգում գեոդեզիական կոորդինատները Հելմերտի բանաձևերի միջոցով վերահաշվարկվում են լոկալ տեղական հարթ ուղղանկյուն կոորդինատային համակարգ` ապահովելով բարձր ճշտություն:
40. ՋիՊիԷս (GPS) դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից անցումը «նորմալ» բարձրությունների (1977 թ. բալթյան համակարգ) կիրականացվի 2015-2016 թվականներին:
41. Սույն ծրագրով Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ բարձրադիր շրջաններում նախատեսվում է տեղադրել ՋիՊիԷս (GPS) ժամանակավոր բարձունքային կետեր: Հետագայում, համալիր աշխատանքներն ավարտելուց հետո, կստանանք Քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կապահովի ՋիՊիԷս (GPS) դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից անցումը «նորմալ» բարձրությունների` բարձր ճշտությամբ, հնարավորություն տալով խնայելու ժամանակ և ֆինանսական միջոցներ:
2. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
42. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ`
1) տեխնիկական նախագիծ` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2) ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում Հայաստանի Հանրապետության տարածքի բաց տեղամասերի 85 ՋիՊիԷս (GPS) ժամանակավոր բարձունքային կետերի ուրվանկարներ և սխեմա` թղթային տարբերակներով:
3. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
43. Ծրագրով նախատեսված ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցերի ուսումնասիրման և հետազոտման, Քվազիգեոիդի մոդելի ստեղծման, ՋիՊիԷս (GPS) դիտարկման և նիվելիրացման, տրանսֆորմացիոն նոր գործակիցներով կոորդինատների վերահաշվարկման և կատալոգների կազմման նախատեսված աշխատանքներն ու ֆինանսավորման հաշվարկների ժամանակացույցը ներկայացված են N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
2014 թվականին քվազիգեոիդի մոդելի ստեղծման բնագավառում նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
1. |
Տեխնիկական նախագծի կազմում |
նախագիծ |
1 |
850860 |
850.9 |
1 |
850.9 |
1 |
850.9 |
1 |
850.9 |
1 |
850.9 |
2. |
ՋիՊիԷս (GPS) կետերի տեղազննում |
կետ |
85 |
14065 |
1195.5 |
40 |
562.6 |
80 |
1125.2 |
85 |
1195.5 | ||
3. |
ՋիՊիԷս (GPS) կետերի տեղադրում |
կետ |
85 |
41112 |
3494.5 |
40 |
1644.5 |
80 |
3289.0 |
85 |
3494.5 | ||
Ընդամենը |
5540.9 |
850.9 |
3058.0 |
5265.1 |
5540.9 |
IV. Հայաստանի Հանրապետության տարածքում ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) ԵՎ Պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) կետերի ուսումնասիրՈՒմն ՈՒ թարմացՈՒմԸ
1. Ընդհանուր դրույթներ
44. Պետական արբանյակային գեոդեզիական ցանցը Երկրի մակերևույթին տեղադրված կետերի ամբողջություն է և գեոդեզիական կոորդինատային համակարգերի ֆիզիկակական իրականացում: ԱԳՑ-ի հիմնական նշանակությունը գեոդեզիական կոորդինատային համակարգերի ճշտության առավելագույն բարձր մակարդակի վրա պահելը և երկրի տնտեսության գեոդեզիական ապահովման ամբողջ համակարգի արդյունավետ զարգացման լավագույն պայմանների ստեղծումն է: ԱԳՑ-ի կառուցման ժամանակ օգտագործվում են դրա ստեղծման պահին գեոդեզիական չափումների առավելագույն ճշգրիտ ձևեր:
45. ԱԳՑ-ն բաժանվում է հիմնական մշտական գործող գեոդեզիական ցանցի (ՄԳՑ), 0-ական դասի գեոդեզիական ցանցի (ԱԳՑ-0), բարձր ճշտությամբ 1-ին դասի գեոդեզիական ցանցի (ԱԳՑ-1), 2-րդ դասի գեոդեզիական ցանցի (ԱԳՑ-2) և խտացման արբանյակային գեոդեզիական ցանցի (ԽԱԳՑ):
46. Արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) հիմնակետերի և պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) կետերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքները վերջին անգամ կատարվել են 2001 թվականին։ Պետական արբանյակային գեոդեզիական ցանցի կառուցման հրահանգի 2.3.9-րդ կետով պահանջվում է, որ արբանյակային գեոդեզիական ցանցի կետերը (դրանց կենտրոնները) ենթարկվեն պարբերաբար (ոչ ուշ, քան յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ) զննման և, անհրաժեշտության դեպքում, վերականգնման:
47. Ելնելով նշվածից` անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի տարածքներում իրականացնելու ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) հիմնակետերի և պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) կետերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքները:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
48. Աշխատանքների իրականացման նպատակը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի տարածքներում ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) հիմնակետերի և պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) կետերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքներն են:
49. ՊԳՑ կետերը և ԱԳՑ հիմնակետերը մեծ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքի երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի ուսումնասիրման, պաշտպանական նպատակների և տնտեսության զարգացման համար, տարբեր մասշտաբների տեղագրական քարտեզների հատակագծերի ստեղծման, համայնքների սահմանների ամրացման և դիտարկման, ինչպես նաև տարբեր տեսակի գեոդեզիական աշխատանքների իրականացման գործում:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
50. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի տարածքներում նախատեսվում է իրականացնել ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) հիմնակետերի և պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) կետերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքներ:
51. Նախատեսվող հիմնական աշխատանքներն են`
1) ՊԳՑ կետերի և ԱԳՑ հիմնակետերի գրասենյակային ուսումնասիրումը.
2) ՊԳՑ կետերի և ԱԳՑ հիմնակետերի դաշտային ուսումնասիրումը.
3) ԱԳՑ հիմնակետերի արտաքին տեսքի վերականգնումը (նախկինում ներկված հիմնակետերի մաշված մասերի ներկում, հեղույսների ոչնչացված կափարիչների վերականգնում).
4) ՋիՊիԷս (GPS)-500 երկհաճախական արբանյակային կայաններով շեղված հիմնակետերի կարճատև դիտարկումները և կոորդինատների հաշվարկումը.
5) ոչնչացված կամ շեղված կետերի և հիմնակետերի մասին ակտերի կազմումը.
6) ոչնչացված կամ շեղված կետերի և հիմնակետերի քարտերի և բացատրագրերի կազմումը.
7) արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) հիմնակետերի և պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) կետերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 1:100000 մասշտաբի քարտեզներից ստեղծված սխեմաների վրա անցկացնել ՊԳՑ և ԱԳՑ բոլոր կետերը:
52. Իրականացվող աշխատանքների ծավալներն ըստ մարզերի և Երևան քաղաքի հետևյալն են`
1) ՀՀ Արագածոտնի մարզ | ՊԳՑ-33 կետ, | ԱԳՑ-100 հիմնակետ |
2) ՀՀ Արմավիրի մարզ | ՊԳՑ-158 կետ, | ԱԳՑ-75 հիմնակետ |
3) ՀՀ Շիրակի մարզ | ՊԳՑ-252 կետ, | ԱԳՑ-121 հիմնակետ |
4) ՀՀ Արարատի մարզ | ՊԳՑ-189 կետ, | ԱԳՑ-60 հիմնակետ |
5) ՀՀ Սյունիքի մարզ | ՊԳՑ-417 կետ, | ԱԳՑ-165 հիմնակետ |
6) ՀՀ Վայոց ձորի մարզ | ՊԳՑ-93 կետ, | ԱԳՑ-98 հիմնակետ |
7) ՀՀ Գեղարքունիքի մարզ | ՊԳՑ-225 կետ, | ԱԳՑ-160 հիմնակետ |
8) ՀՀ Կոտայքի մարզ | ՊԳՑ-269 կետ, | ԱԳՑ-84հիմնակետ |
9) ՀՀ Լոռու մարզ | ՊԳՑ-388 կետ, | ԱԳՑ-124 հիմնակետ |
10) ՀՀ Տավուշի մարզ | ՊԳՑ-76 կետ, | ԱԳՑ-88 հիմնակետ |
11) Երևան քաղաք | ՊԳՑ-139 կետ, | ԱԳՑ-38 հիմնակետ |
4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
53. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) հիմնակետերի և պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) ուսումնասիրված կետեր:
54. Նշված ցանցերի կետերը կծառայեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման, քաղաքաշինության, բնության պահպանության, հանքավայրերի շահագործման, կադաստրի, հողերի ծրաչափության, հողաշինարարության հետ կապված գեոդեզիական աշխատանքների կատարմանը:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
55. Հայաստանի Հանրապետության տարածքում ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ) հիմնակետերի և պետական գեոդեզիական ցանցի (ՊԳՑ) կետերի ուսումնասիրման և թարմացման նախատեսված աշխատանքներն ու ֆինանսավորման հաշվարկների ժամանակացույցը ներկայացված են N 4 աղյուսակում:
Աղյուսակ N 4
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
2014 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ԱԳՑ հիմնակետերի ԵՎ ՊԲՑ կետերի ուսումնասիրմԱՆ ՈՒ թարմացմԱՆ
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
1. |
Կետերի և հիմնակետերի գրասենյակային ուսումնասիրում |
կետ, հիմնակետ |
3656.0 |
1712.515 |
6261.0 |
3656 |
6261.0 |
3656 |
6261.0 |
3656 |
6261.0 |
3656 |
6261.0 |
2. |
ԱԳՑ հիմնակետերի դաշտային ուսումնասիրում |
հիմնակետ |
1113.0 |
25064 |
27896.2 |
21 |
526.3 |
421 |
10551.9 |
821 |
20577.5 |
1113 |
27896.2 |
3. |
ՊԳՑ կետերի դաշտային ուսումնասիրում |
կետ |
2543.0 |
25064 |
63737.8 |
103 |
2581.6 |
946 |
23710.5 |
1796 |
45015.0 |
2543 |
63737.8 |
4. |
ԱԳՑ հիմնակետերի արտաքին տեսքի վերականգնում |
հիմնակետ |
1057.0 |
14326.1 |
15142.7 |
26 |
372.5 |
415 |
5945.4 |
817 |
11704.8 |
1057 |
15142.7 |
5. |
Շեղված հիմնակետերի կարճաժամկետ դիտարկում ` ՋիՊիԷս (GPS)-500 կամ համարժեք կայանի միջոցով |
հիմնակետ |
25.0 |
23900 |
597.5 |
8 |
191.2 |
19 |
454.1 |
25 |
597.5 | ||
6. |
Շեղված հիմնակետերի դիտարկում` մշտական գործող բազայի ընթացքում |
կետ |
8.0 |
1740 |
13.9 |
1 |
1.7 |
4 |
7.0 |
8 |
8 |
13.9 | |
7. |
Ոչնչացված կամ շեղված կետերի և հիմնակետերի մասին ակտերի կազմում |
կետ, հիմնակետ |
376.0 |
5848 |
2198.8 |
376 |
2198.8 | ||||||
8. |
Ոչնչացված կամ շեղված կետերի և հիմնակետերի քարտերի և բացատրագրերի ստեղծում |
կետ, հիմնակետ |
376.0 |
950 |
357.2 |
376 |
357.2 | ||||||
Ընդամենը |
116205.1 |
9743.1 |
46667.0 |
84026.3 |
116205.1 |
V. ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
56. Տեղագրական քարտեզագրության բնագավառում պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների շրջանակներում:
57. Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի քարտեզները հիմք են գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով ստեղծվելիք քարտեզագրական նյութերի համար:
58. Տիեզերական լուսանկարահանման աշխատանքների իրականացման նպատակով 2008 թվականին ռուսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը` համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: Տիեզերական ընդունիչ կայանի միջոցով ստացված նյութերի հիման վրա 2009-2013 թվականներին կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:
59. 2011 թվականի սեպտեմբեր ամսվանից, սակայն, անսարքության պատճառով խափանվել է ռուսական ,,РЕСУРС-ДК” լուսանկարահանող արբանյակը։ Այդ իսկ պատճառով 2014 թվականին թարմացման աշխատանքները կշարունակվեն վերգետնյա չափագրման եղանակով:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
60. Աշխատանքների իրականացման նպատակն է ձեռք բերել և պահպանել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի օդա- և տիեզերալուսանկարները և պահպանել այդ տարածքների թվային տեղագրական քարտեզներն արդիական վիճակում` պարբերաբար թարմացնելով դրանք:
61. 2010-2013 թվականներին իրականացվեցին Հայաստանի Հանրապետության 8 մարզերի` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, և 2014 թվականին կիրականացվեն ևս 2` Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագրման և ամրացման աշխատանքները: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտված վարչական սահմաններն անցկացնել տեղագրական քարտեզների վրա` որպես քարտեզագրական կարևորագույն մի տարր:
62. Լայնամասշտաբ քարտեզագրական աշխատանքներ ծավալելու և քարտեզագրական ոլորտի տեխնոլոգիական արդիականացման նպատակով, հատկապես երկրատեղեկատվական համակարգում և տարածական տվյալների ստեղծման, մշակման ու տրամադրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության տարածքի մասշտաբային շարքի ստեղծված բոլոր քարտեզները տեղափոխել ArcGis ծրագրային միջավայր:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
63. 2014 թվականին նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի` նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:
64. 2014 թվականին թարմացվելու են հիմնականում դինամիկ զարգացող տարածքները, որոնք կկազմեն յուրաքանչյուր տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության տարածքի մոտավորապես 5 տոկոսը: Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար նախատեսվում է հաստատուն կապ պահպանել Հայաստանի Հանրապետության այն գերատեսչությունների հետ, որոնց գործունեության ոլորտներում կատարվում են հիմնական տեղագրական տարրերի փոփոխություններն ու լրացումները:
65. Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի համայնքային սահմաններն անցկացնել 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա, որից հետո նյութը տեղափոխել մասշտաբային շարքի 1:25000 – 1:1000000 մասշտաբների մնացած քարտեզների վրա:
66. 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության 1:10000 և 1:25000 մասշտաբների` 1700 թերթից բաղկացած տեղագրական քարտեզներից 300-ը Microstation ծրագրային փաթեթից պետք է տեղափոխել GIS միջավայրի ArcGis ծրագրային փաթեթ:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
67. Այս աշխատանքների իրականացման արդյունքում 2014 թվականին նախատեսվում է ունենալ`
1) տեխնիկական նախագիծ` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2) 90 բնակավայրերում 2-ական դիտարկված ՋիՊիԷս (GPS) կետեր (210 կետ)` ուրվանկարները` թղթային տարբերակով, սխեման ու կատալոգը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
3) Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 687 համայնքների վարչական սահմանների արտացոլումը մասշտաբային շարքի քարտեզների վրա` էլեկտրոնային տարբերակներով.
4) Հայաստանի Հանրապետության 1:10000 և 1:25000 մասշտաբների Micrօstatiօո ծրագրային փաթեթից ArcGis ծրագրային միջավայր տեղափոխված 300 թերթ տեղագրական քարտեզներ` էլեկտրոնային տարբերակներով.
5) տեխնիկական հաշվետվության` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
68. 2014 թվականին նախատեսվող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների բնագավառում նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը` ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 5 աղյուսակում:
Աղյուսակ N 5
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
2014 թվականին Տեղագրական քարտեզագրության բնագավառում նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
1. |
Թարմացման ենթակա աշխատանքների ուսումնասիրում և նախագծի կազմում |
նախագիծ |
1 |
450000 |
450.0 |
1 |
450.0 |
1 |
450.0 |
1 |
450.0 |
1 |
450.0 |
2. |
Բնակավայրերում խտացման ցանցի ՋիՊիԷս (GPS) կետերի դիտարկում |
կետ |
210 |
19881.1 |
4175.0 |
40 |
795.2 |
126 |
2505.0 |
210 |
4175.0 |
210 |
4175.0 |
3. |
Բնակավայրերում խտացման ցանցի կետերի դիտարկում` մշտական գործող բազայի ընթացքում |
կետ |
30 |
1631 |
48.9 |
6 |
9.3 |
19 |
31.0 |
30 |
48.9 |
30 |
48.9 |
4. |
Կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում |
կետ |
180 |
4165.6 |
749.8 |
20 |
83.3 |
100 |
416.6 |
180 |
749.8 |
180 |
749.8 |
5. |
1:10000 մասշտաբի տեղ. քարտեզների դաշտային թարմացում |
քառ. կմ |
1233.69 |
19555 |
24124.8 |
200 |
3911.0 |
737 |
14412.0 |
1233.69 |
24124.8 |
1233.69 |
24124.8 |
6. |
ՀՀ պետական մասշտաբային շարքի թարմացված քարտեզների թվայնացում |
քառ. կմ |
1233.69 |
3844.3 |
4742.8 |
80.63 |
310.0 |
500.63 |
1924.6 |
920.63 |
3539.2 |
1233.69 |
4742.8 |
7. |
Բնակավայրի տեղադիրքի ճշգրտում տեղագրական քարտեզների վրա` ըստ դաշտում դիտարկված ՋիՊիԷս (GPS) կետերի |
բնակա-վայր |
90 |
52910 |
4761.9 |
10 |
529.1 |
35 |
1851.9 |
60 |
3174.6 |
90 |
4761.9 |
8. |
ՀՀ մարզերի վարչական սահմանների անցկացումը մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների վրա |
համայնք |
687 |
5753 |
3952.3 |
60 |
345.2 |
270 |
1553.3 |
480 |
2761.4 |
687 |
3952.3 |
9. |
1:10000 և 1:25000 մասշտաբների տեղագրական քարտեզների տեղափոխում ԵՏՀ միջավայր` ArcGis ծրագրային փաթեթում |
թերթ |
300 |
50000 |
15000.0 |
30 |
1500.0 |
120 |
6000.0 |
210 |
10500.0 |
300 |
15000.0 |
10. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվ. |
1 |
336000 |
336.0 |
1 |
336.0 | ||||||
Ընդամենը |
58341.5 |
7933.1 |
29144.3 |
49523.8 |
58341.5 |
VI. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
69. Ծրագրի հիմնական նպատակն է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը և տարբեր տեղեկատուների ու բառարանների հրատարակումը: Այս բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի N 502 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգի պահանջներին համապատասխան` 2002-2007 թվականներին ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2013 թվականների ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքի ավելի քան 41000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-2013 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել են համապատասխանաբար շուրջ 3000 նոր աշխարհագրական օբյեկտների անվանումներ: Անվանափոխվել են Հայաստանի Հանրապետության 59 բնակավայրեր: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Հրատարակվել են նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարանը, Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկը, Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանը և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուն: 2013 թվականին պետք է հրատարակվի Աշխարհի խոշորագույն բնակավայրերի համառոտ տեղեկատու-բառարանը:
70. 2014 թվականին շարունակվելու են Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման և վարման աշխատանքները, ինչպես նաև տարաբնույթ տեղեկատուների և բառարանների նախապատրաստման ու հրատարակման աշխատանքները:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
71. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքները, որոնք կրում են շարունակական բնույթ և բխում են «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից: Վարման աշխատանքների ժամանակ շարունակվելու է 2007 թվականի հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների մասին տեղեկատվության փոխանակման գործընթացը: 2002 թվականից աշխարհագրական անվանումների հաշվառման աշխատանքներն իրականացվել են թղթային տեղագրական քարտեզների պատճենների վրա: Տարիների ընթացքում դրանք մաշվել են և դարձել անօգտագործելի: Այդ պատճառով առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային քարտեզ և հաշվառված բոլոր աշխարհագրական օբյեկտներն ամբողջությամբ տեղափոխել էլեկտրոնային միջավայր, լրամշակել և հետագայում թարմացման և վարման աշխատանքներն իրականացնել էլեկտրոնային տարբերակում, որն անհամեմատ առավել արդյունավետ կլինի:
72. 2014 թվականին նախապատրաստվող և հրատարակվող բառարանների ու տեղեկատուների անհրաժեշտությունը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներից և կարևոր նշանակություն ունի լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ ոլորտներում:
73. Դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիների ընթացքում շատացել է հայալեզու հրատարակչական արտադրանքը, ստեղծվել են նոր հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ, գրահրատարակչություններ, թերթեր ու ամսագրեր, որոնց կողմից ներկայացվող նյութերում տեղ են գտնում բազմաթիվ աշխարհագրական անվանումներ: Անճշտություններից ու կոպիտ վրիպակներից խուսափելու նպատակով շատ կարևոր է ունենալ հավաստի և պաշտոնական տեղեկատու կամ բառարան, որի միջոցով կներկայացվեն աշխարհագրական անվանումների ճշգրիտ գրելաձևերը:
74. Նախատեսվում է աշխատանքների իրականացման արդյունքում նախապատրաստված և հրատարակված տեղեկատուներն ըստ անհրաժեշտության տրամադրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև համապատասխան պետական կազմակերպություններին, կրթական ու գիտական հիմնարկներին:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
75. 2014 թվականի ընթացքում ոլորտի կարևորագույն միջոցառումներից է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, որը կրում է շարունակական բնույթ: Այն ներառում է աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացման ու լրացման աշխատանքները: 2014 թվականից այդ աշխատանքներն էլեկտրոնային միջավայրում աշխատելու համար նախատեսվում է ստեղծել 1:25000 տեղագրական բոլոր քարտեզների jpg. կամ pdf. տարբերակները և թղթային հաշվառման ձևաթղթերի փոխարեն ստեղծել էլեկտրոնային (excel) ֆայլեր ու աշխատանքն իրականացնել նոր միջավայրում:
76. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների փոփոխման հետ նախկին համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող զգալի թվով աշխարհագրական օբյեկտներ հայտնվել են համապատասխան համայնքների տարածքներում, ըստ որի անհրաժեշտություն է առաջացել հաշվառման և գրանցման ձևաթղթերում ճշգրտելու նշված աշխարհագրական օբյեկտների պատկանելությունն ըստ համայնքների:
77. 2014 թվականին շարունակվելու են նաև մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման ու հրատարակման աշխատանքները, այդ թվում` աշխարհագրական օբյեկտների անվանումների բաղադրիչ մասը կազմող` Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարանը, որն ունի մեծ պահանջարկ և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առավել նշանավոր վանքերը, եկեղեցիները, բերդերը և այլ պատմաճարտարապետական կառույցներ: Այս բառարանը հրատարակվելու է առաջին անգամ:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
78. 2014 թվականին նախատեսվող աշխատանքների շնորհիվ ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները`
1) հաշվառված ձևաթղթերի և գրանցման մատյանների թարմացված էլեկտրոնային տարբերակները.
2) 1:25000 էլեկտրոնային քարտեզների վրա տեղեկատվության և համայնքների սահմանները.
3) թարմացված հաշվառման և գրանցման ձևաթղթերը` էլեկտրոնային տարբերակով.
4) Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանների տեղեկատու-բառարանը` էլեկտրոնային տարբերակը և տպագրված 500 օրինակը:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
79. 2014 թվականին աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը` ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 6 աղյուսակում:
Աղյուսակ N 6
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
Աշխարհագրական անվանումների բնագավառում 2014 թվականին նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Միավորի արժեքը (դրամ) |
2014 թ. |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | |||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||
1. |
ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների` |
||||||||||||
1) թարմացում |
ամիս |
400000 |
6 |
2400.0 |
1 |
400.0 |
3 |
1200.0 |
5 |
2000.0 |
6 |
2400.0 | |
2) քարտադարանի վարում |
ամիս |
200000 |
12 |
2400.0 |
3 |
600.0 |
6 |
1200.0 |
9 |
1800.0 |
12 |
2400.0 | |
2. |
1:25000 էլեկտրոնային քարտեզների վրա տեղեկատվության և համայնքների սահմանների մուտքագրում |
թերթ |
10000 |
180 |
1800.0 |
30 |
300.0 |
80 |
800.0 |
130 |
1300.0 |
180 |
1800.0 |
3. |
Հաշվառման և գրանցման ձևաթղթերի թարմացում |
համայնք |
1000 |
915 |
915.0 |
115 |
115.0 |
415 |
415.0 |
715 |
715.0 |
915 |
915.0 |
4. |
ՀՀ պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարանի` |
||||||||||||
1) նախապատրաստում |
օբյեկտ |
7000 |
500 |
3500.0 |
50 |
350.0 |
200 |
1400.0 |
350 |
2450.0 |
500 |
3500.0 | |
2) հրատարակում |
օրինակ |
1000 |
500 |
500.0 |
500 |
500.0 | |||||||
Ընդամենը |
11515.0 |
1765.0 |
5015.0 |
8265.0 |
11515.0 |
VII. ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԸ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
80. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է` ելնելով «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշմամբ հաստատված երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջներից:
81. Այս ուղղությամբ 2005-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում (այդ թվում` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում) իրականացվել են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր: 2013 թվականին սկսվել են Գյումրի քաղաքի երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
82. Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է, որն անհրաժեշտ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների մասին տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ` տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման ու հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:
83. Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի` Գյումրու տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքների այլ տարրերի, բնապահպանական վիճակի մասին:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
84. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և ներդնելու նպատակով նախատեսվում է 2014 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներից շարունակել Գյումրի քաղաքի երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:
85. Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`
1) նշված տարածքների համար 1:2000 մասշտաբի տեղագրական թվային, արդիական իրավիճակն արտացոլող և ռելիեֆային հատակագծերի ստեղծում.
2) ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.
3) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ու տեքստային տվյալների ստեղծում և մուտքագրում տվյալների բազա:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
86. Այս աշխատանքների իրականացման արդյունքում 2014 թվականին նախատեսվում է ունենալ`
1) տեխնիկական նախագիծ` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2) Գյումրու քաղաքային համայնքի ևս 820 քառ. կիլոմետրի համար ստեղծված բազային ԵՏՀ տեղեկատվական բանկ՝ քարտեզագրական հիմք և տվյալների բազան` էլեկտրոնային տարբերակով.
3) տեխնիկական հաշվետվություն` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
87. 2014 թվականին նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը` ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 7 աղյուսակում:
Աղյուսակ N 7
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի 2014 թվականին նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
1. |
Տեխնիկական նախագծի կազմում |
նախագիծ |
1 |
433700 |
433.7 |
1 |
433,7 |
1 |
433.7 |
1 |
433.7 |
1 |
433.7 |
2. |
Ռելիեֆի հանութագրում և թարմացում |
հա |
820 |
21630 |
17736.6 |
68 |
1470.8 |
420 |
9084.6 |
820 |
17736.6 |
820 |
17736.6 |
3. |
Ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում նոսր կառուցապատված տարածքներում |
հա |
820 |
11091.4 |
9094.9 |
68 |
754.2 |
420 |
4658.4 |
720 |
7985.8 |
820 |
9094.9 |
4. |
Հանութագրման արդյունքում ստացված նյութերի թվայնացում |
հա |
820 |
4707.4 |
3860.1 |
0 |
0.0 |
220 |
1035.6 |
520 |
2447.8 |
820 |
3860.1 |
5. |
Բազային ԵՏՀ-ի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում, թերթերի համակցում |
հա x շերտ |
13120 |
250.6 |
3287.9 |
1100 |
275.7 |
5110 |
1280.6 |
9120 |
2285.5 |
13120 |
3287.9 |
6. |
Բազային ԵՏՀ-ի համար տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա |
տարր |
82000 |
137.9 |
11307.8 |
6750 |
930.8 |
31850 |
4392.1 |
56950 |
7853.4 |
82000 |
11307.8 |
7. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվետվ. |
1 |
667610 |
667.6 |
1 |
667.6 | ||||||
Ընդամենը |
46388.6 |
3865.2 |
20885.00 |
38742.8 |
46388.6 |
VIII. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
88. Աշխարհի գրեթե բոլոր երկրներում թեմատիկ քարտեզագրությունը դիտարկվում է որպես պետական նշանակության ոլորտ: Դա ամրագրված է նաև «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետում: Պետական նշանակության թեմատիկ քարտեզագրության հրատարակումները պաշտոնական նյութ են, որոնց կարելի է հղում կատարել և օգտագործել` հավաստի տեղեկատվություն ստանալու համար:
89. Այդ աշխատանքների շարքն են դասվում հիմնարար ատլասները (Հայաստանի ազգային ատլաս, Աշխարհի մեծ ատլաս), ինչպես նաև կրթական համակարգի համար նախատեսված` հավաստի նյութ պարունակող ուսումնական քարտեզներն ու ատլասները:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
90. Բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում 2006-2007 թվականներին հրատարակվել են Հայաստանի ազգային ատլասի Ա և Բ հատորները, ինչպես նաև 15 անվամբ, ուսումնական, մեծ չափսերի պատի քարտեզներ, որոնք անվճար տրամադրվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին: Նկատի ունենալով աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի ազգային ատլասի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային ատլասն ԱՊՀ մասնակից երկրներից առաջիններից մեկն է, որն ավարտուն տեսքով է հրատարակվել, այդ պատճառով 2014 թվականին նախատեսվում է շարունակել նշված ատլասի` անգլերենով, թարմացված տարբերակի ստեղծման աշխատանքները` հետագայում այն հրատարակելով նաև ռուսերենով:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
91. 2013 թվականին իրականացվել են Հայաստանի ազգային ատլասի անգլերենով տարբերակի 100 էջի նախապատրաստման (վերախմբագրում, թարմացում, արդիականացում) աշխատանքները: 2014 թվականին նախատեսվում է ավարտել ևս 100 էջի նախապատրաստման (վերախմբագրում, թարմացում, արդիականացում) աշխատանքները:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
92. Աշխատանքների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ Հայաստանի ազգային ատլասի անգլերենով երկհատորանի տարբերակ՝ 1000-ական օրինակից։
5. Աշխատանքների իրականացման նախահաշիվը և ժամանակացույցը
93. Թեմատիկ քարտեզագրության բնագավառում 2014 թվականին նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը` ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 8 աղյուսակում:
Աղյուսակ N 8
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
Թեմատիկ քարտեզագրության բնագավառում 2014 թվականին նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափի միավորը |
Միավորի արժեքը (դրամ) |
2014 թ. |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի | |||||
ծավալը |
գումարը (հազ. դրամ) |
ծավալը |
գումարը (հազ. դրամ) |
ծավալը |
գումարը(հազ. դրամ) |
ծավալը |
գումարը(հազ. դրամ) |
ծավալը |
գումարը(հազ. դրամ) | ||||
Հայաստանի ազգային ատլասի անգլերեն տարբերակը` 2 հատորով |
|||||||||||||
1. |
Նյութի թարմացում |
էջ |
26779 |
100 |
2677.9 |
20 |
535.6 |
50 |
1339.0 |
80 |
2142.3 |
100 |
2677.9 |
2. |
Խմբագրում |
էջ |
30500 |
100 |
3050.0 |
20 |
610.0 |
50 |
1525.0 |
80 |
2440.0 |
100 |
3050.0 |
3. |
Քարտեզների ձևավորում |
էջ |
42468 |
100 |
4246.8 |
20 |
849.3 |
50 |
2123.3 |
80 |
3397.4 |
100 |
4246.8 |
Ընդամենը |
9974.7 |
1994.9 |
4987.3 |
7979.7 |
9974.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|