ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2014 թվականի N 154-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված «Անվտանգ կենսագործունեության հիմունքներ» նորաստեղծ առարկայի հիմնահարցերը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված «Անվտանգ կենսագործունեության հիմունքներ» առարկայի անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացութուն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 4-ի N 154-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հակոբյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, փոխգնդապետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Այվազյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության մարզառազմական դաստիարակության բաժնի գլխավոր մասնագետ |
Հ. Մաթևոսյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ |
Տ. Խաչատուրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության օպերատիվ աշխատանքների համակարգման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ |
Է. Մանթաշյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ |
Ն. Հայրապետյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մանուկների և դեռահասների հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Զիրոյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |