Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.12/11(1024) Հոդ.161
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2014 թվականի N 200-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող, մարմնի ղեկավար հանդիսացող հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 5-րդ կետում նշված պետական մարմինների վրա:».

2) 14-րդ կետի 4-րդ ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, կարող են ներկայացվել ինչպես քանակական, այնպես էլ որակական մեկից ավելի չափանիշներ».

3) 14-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) «Իրական մարդ/օրերը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի կատարման համար փաստացի օգտագործված մարդ/օրերի թիվը՝ պլանավորված մարդ/օրերից հանելով գոծուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում գտնվելու, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածները:».

4) 15-րդ կետում «սույն կարգով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Բոլոր աշխատողների աշխատանքային ծրագրերը հաստատելուց և միավորելուց հետո աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը, նախապես ստանալով իր ոլորտը համակարգողի կարծիքը, իր աշխատանքային ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում համակարգով ուղարկում է աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:».

6) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Աշխատանքների գնահատականները տրվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով աշխատանքն անմիջական ղեկավարի կողմից ընդունվելու ժամկետները և որակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է հետևյալ սանդղակին համապատասխան.

Ներմուծեք նկարագրությունը_2628

Կատարված է առանց թերությունների

Կատարված է
ոչ էական թերություններով

Կատարված է էական թերություն-ներով

Կատարված չէ

Սահմանված ժամկետից շուտ

100

90

70

0

Սահմանված ժամկետին

95

85

65

0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով

90

80

60

0

Սահմանված ժամկետի էական բացթողումներով

75

60

50

0

Սույն աղյուսակում նշված «Սահմանված ժամկետից շուտ» է համարվում կատարողի համար տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ կատարումը:».

7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.1-ին կետով.

«36.1. Կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարն իր աշխատողին գնահատելուց հետո փաստաթուղթն ուղարկում է մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) համաձայնեցմանը (կարծիքի).

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1-ին, 39.2-րդ, 39.3-րդ, 39.4-րդ, 39.5-րդ, 39.6-րդ, 39.7-րդ և 39.8-րդ կետերով.

«39.1. Աշխատողը 100 տոկոս գնահատվում է միայն այն դեպքում, եթե`

1) աշխատանքը կատարված է առանց թերությունների և տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ.

2) տվյալ հանձնարարականի կատարման համար սահմանված է մինչև 3 աշխատանքային օր վերջնաժամկետ, և այդ հանձնարարականը կատարված է առանց թերությունների:

39.2. Եթե աշխատանքը կատարված է սահմանված վերջնաժամկետի օրը կամ ուշ, ապա համակարգը 100 տոկոս գնահատելու հնարավորություն թույլ չի տալիս՝ դեակտիվացնելով համապատասխան գնահատման կոճակը:

39.3. Այն իրավական ակտերի նախագծերը, որոնք ներկայացվել են պետական կառավարման մարմինների կողմից և ընդգրկվել են քննարկման մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում, գնահատվում են համապատասխան մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է կոմիտեի նիստից հետո` հետևյալ սանդղակին համապատասխան.

Ներմուծեք նկարագրությունը_2661

Առանց թերությունների կոմիտեում հավանության արժանացած և ընդունված նախագիծ

Կոմիտեում արված առաջարկության կամ դիտողության հիման վրա կամ առկա խմբագրական թերություններով լրամշակման ենթակա և ՀՀ կառավարության նիստ ներկայացնելու նախագիծ

Թերություններ ունեցող և լրամշակման վերադարձված նախագծեր

Մերժված նախագծեր

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 1-ին անգամ

100

90

80

0

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 2-րդ անգամ

85

80

75

0

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 3-րդ անգամ և ավելի

75

70

60

0

39.4. Սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը (այսուհետ` ճշգրտված գնահատական) անմիջապես ազդում է հարցը ներկայացրած պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ ընդգրկված բաժնի ղեկավարի) գնահատականի վրա:

39.5. Եթե հարցը ներկայացրած պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի (բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդիսանում է համապատասխան ոլորտը համակարգող) և (կամ) կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի՝ համակարգում «Գործողություններ» դաշտում արված դիտողություններն ու առաջարկությունները համապատասխանում են մշտապես գործող նախարարական կոմիտեում արձանագրված արդյունքին, ապա վերջիններիս գնահատականները վերականգնվում են համակարգում բողոքարկման կոճակի միջոցով:

39.6. Պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողը գնահատվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրա՝ հաշվի առնելով սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը` համաձայն N 7 ձևի:

39.7. Համակարգում պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի անվան տակ միանում են մարմնի աշխատանքային ծրագրի այն կետերը, որոնք սահմանված են որպես նրա համակարգման ոլորտ:

39.8. Յուրաքանչյուր կիսամյակի վերջում համակարգը ձևավորում է սույն կարգի N 7 ձևում նշված հաշվետվությունը` տալով համակարգողի կիսամյակային վերջնական գնահատականը` հաշվի առնելով աշխատանքային ծրագրի համապատասխան կետի համար տրված կշիռը:».

9) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Մարմիններում յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարողականները գնահատում է տվյալ աշխատողի անմիջական ղեկավարը: Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կատարողականը գնահատելիս անմիջական ղեկավարը հաշվի է առնում կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման աշխատանքների կատարման որակի համար համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) կարծիքը:».

10) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«54. Աշխատողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է, ու նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ վերապատրաստման, գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածները.».

11) 55-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.

12) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Պաշտոնից ազատվելու, ինչպես նաև հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդ գնալու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում աշխատողի կատարողականի գնահատումը կատարվում է տվյալ օրվա դրությամբ՝ ելնելով փաստացի կատարած աշխատանքներից: Տվյալ աշխատակազմում վեց ամիս փաստացի աշխատած ամիսների (ներառյալ վերապատրաստման, գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածները) կատարողականի հիման վրա տվյալ աշխատողը կարող է խրախուսվել, եթե տվյալ մարմնում գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ կադրերի կարճաժամկետ ռեզերվում».

13) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 57.1-ին կետով.

«57.1. Մեկ կիսամյակի ընթացքում պետական կառավարման մի մարմնից պետական կառավարման մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքում աշխատողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է: Տվյալ դեպքում աշխատողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի իրական մարդ/օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 6

Երևան

 

 

Ձև N 7

 

հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

 

Պետական կառավարման մարմիններում համակարգողների կիսամյակային

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Համակարգողի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը

Համակարգողի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը

Համակարգողի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը

ճշգրտված գնահատականը

ճշգրտված գնահատականը

ճշգրտված գնահատականը

1.

       

2.

       

3.

       

....

       

Վերջնական գնահատական (ճշգրտված գնահատական x կշիռ/քանակ)

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան