Գլխավոր տեղեկություն
Համար
N 172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.02.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2014 թվականի N 172-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված պահանջները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում գործունեության ոլորտային առանձնահատկությունները (մանկատուն, երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատանքի ընդհանուր կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` հաստատել`

ա. հաստիքացուցակի օրինակելի ձևը և դրա լրացման կարգը,

բ. պաշտոնների անվանացանկերը և պաշտոնների անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևերը,

գ. աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներն ու մեխանիզմները.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված աշխատավարձերի միասնական համակարգի մոտեցումների ու մեխանիզմների ներդրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի հիմքում դրված հաշվարկներով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար` աշխատավարձի գծով նախատեսված ֆինանսական հատկացումների չափը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան