Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2014 թվականի N 393-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ կայանատեղեր ապահովելու և անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ քննարկել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի կողմից ներկայացված առաջարկությունները և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝

1) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ անվճար կայանատեղիների կազմակերպման վերաբերյալ.

2) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 8-ի N 393-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Մ. Ապրեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ

Կ. Կոստանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Հ. Նավասարդյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Մուրադյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Մ. Բարաղամյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ (համաձայնությամբ)

Գ. Ամատունի

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Կ.Դավոյան

 - «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական միության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Բախշինյան

- Հայ զբոսավարների «Գիլդիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Հակոբյան

- Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Գրիգորյան

- «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Նիկողոսյան

- «Էլիտ Բասս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Աբգարյան

- «Արկա Քարս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան