ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 150-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`
Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության օժանդակ բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 27-ի N 150-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման |
Կատարման |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար ապրանքների պահանջարկի ձևավորման և ապրանքների բաշխման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում |
1) գործընթացի իրականացման ընթացակարգի հաստատում՝ սահմանելով՝ |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ |
2. |
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մոնիթորինգ իրականացնելու և դրանց արձագանքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և ընդունում |
զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներին արձագանքելու տարբեր ձևերի իրականացման ընթացակարգի և մասնակիցների, ժամկետների սահմանում` կողմնորոշվելով գործընթացի գծապատկերային նկարագրությամբ |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ |
3. |
«Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մամուլի ասուլիսի գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ |
4. |
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում |
համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ |
5. |
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում |
նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ |
6. |
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Թեժ գիծ» ծառայության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում |
գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման և պատասխանատուների սահմանում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|