Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2014 թվականի N 150-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության օժանդակ բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

փետրվարի 27-ի N 150-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման
անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման
պատասխանատուները

Կատարման
ժամկետը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար ապրանքների պահանջարկի ձևավորման և ապրանքների բաշխման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1) գործընթացի իրականացման ընթացակարգի հաստատում՝ սահմանելով՝
ա. պատասխանատուներին, ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը (պահանջագրեր, զեկուցագրեր),
բ. ստորաբաժանումների համար տարվա կտրվածքով հատկացվելիք ապրանքների չափաքանակները, դրանց հաշվարկման կարգը,
գ. ապրանքը չլինելու դեպքում գնումների ընթացակարգով այն ձեռք բերելու հիմքերը, ժամկետները և այլն.
2) սահմանել, որ, աշխատակազմի պահպանման կարիքների համար գնումների պլանը կազմելիս, կիրառվում են ստորաբաժանումների համար սահմանված չափաքանակները և հիմք են ընդունվում ստորաբաժանումների առաջարկությունները պահանջարկի վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ

2.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մոնիթորինգ իրականացնելու և դրանց արձագանքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և ընդունում

 զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներին արձագանքելու տարբեր ձևերի իրականացման ընթացակարգի և մասնակիցների, ժամկետների սահմանում` կողմնորոշվելով գործընթացի գծապատկերային նկարագրությամբ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ

3.

«Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում

 Մամուլի ասուլիսի գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ

4.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում

 համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ

5.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում

 նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ

6.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Թեժ գիծ» ծառայության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանի մշակում և հաստատում

 գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման և պատասխանատուների սահմանում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. ապրիլի առաջին տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան