Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.05/10(1023) Հոդ.139
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2014 թվականի N 165-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառույթների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարվող տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկատվության հավաստիությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 20-ի N 165-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից (այսուհետ` ռեգիստր) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` կենտրոնական բանկ) վերջինիս հարցման հիման վրա տվյալներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ռեգիստրը կենտրոնական բանկի հարցման հիման վրա կենտրոնական բանկին է տրամադրում ռեգիստրում հաշվառված անձի`

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները (սերիան և համարը), նախկինում ունեցած` անձը հաստատող փաստաթղթի տեսակը և համարը.

2) օտարերկրյա պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի համարը, դրանում նշված անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան և մահվան (առկայության դեպքում) օրը, ամիսը, տարեթիվը.

4) քաղաքացիությունը (երկքաղաքացու դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).

5) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

6) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու (ռեգիստրում օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու) դեպքում` օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեն.

7) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (համարները).

8) սույն կետի 1-7-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալներն են`

1) մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` ծննդյան վկայականի սերիան և համարը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը, իսկ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը.

2) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը, վավերականության ժամկետը.

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համար` Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը (կացության կարգավիճակը) հավաստող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, տալու ամսաթիվը):

4. Ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր (այդ թվում` մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված), նույնականացման քարտ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագիր ստացած անձանց անունն ու ազգանունը կենտրոնական բանկին է տրամադրում նաև անգլերենով:

5. Սույն կարգով սահմանված տվյալները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված ձևաչափով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան