Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.16/25(1038) Հոդ.389
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2014 թվականի N 490-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «, սոցիալական» բառը, իսկ ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 4-րդ կետից հանել «կամ սոցիալական» բառերը, իսկ կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերով,

բ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե անձն ունի օրենքի 9-րդ հոդվածում նշված սանդղակով ըստ տարեթվի սահմանված աշխատանքային ստաժը, և այդ տարեթվին լրացել է նրա 63 տարին, ապա նա տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ՝ իր հայեցողությամբ:»,

գ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները: 25 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների ծառայության ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:»,

դ. 34-րդ կետից հանել «և սոցիալական», իսկ 37-րդ կետից՝ «կամ սոցիալական,» բառերը,

ե. հավելվածը 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.1-ին կետով.

«36.1. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նշանակված աշխատանքային կենսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժի՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:»,

զ. 41-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

է. 43-րդ կետի 2-րդ ենթակետի պարբերությունների «ա» և «բ» համարակալումները համապատասխանաբար փոխարինել «2.1)» և «2.2)» համարակալումներով,

ը. 46-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

թ. 50.1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «` հաշմանդամ ճանաչվելու օրվանից» բառերը,

ժ. 50.3-րդ կետից հանել «(ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխայի 18 տարին)» բառերը,

ժա. 52.2-րդ և 52.3-րդ կետերից հանել «կամ սոցիալական» բառերը,

ժբ. 62-րդ կետից հանել «Նշված դեպքում լիազորագրի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (կարվում է կենսաթոշակի գործին):» նախադասությունը,

ժգ. 82-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 2 հավելվածում՝

ա. հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 12-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում ստաժում հաշվարկվում են օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված ժամանակահատվածները՝ եռակի չափով:»,

բ. 24-րդ կետի երկրորդ նախադասությունը «տեղեկանք» բառից հետո լրացնել «, որում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝ տարկետման ժամանակահատվածի սկիզբը և վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տևողությունը» բառերով.

4) որոշման N 3 հավելվածում՝

ա. հավելվածը 2-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. հատուկ քննչական ծառայության ծառայողի (հատուկ քննչական ծառայության պետի, նրա տեղակալի, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի և հատկապես կարևոր գործերի քննիչի) ծառայության ժամանակահատվածը.»,

բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը «քննչական գլխավոր վարչությունում» բառերից հետո լրացնել «կամ հատուկ քննչական ծառայությունում» բառերով,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «զինվորական ծառայության,» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերով.

5) որոշման N 9 հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշման N 10 հավելվածի 3-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 13

Երևան