Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.19/7(1020) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 91-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետի 7-րդ ենթակետում «օտարերկրյա քաղաքացի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի» բառերով, իսկ «քաղաքացիություն չունեցող անձ» բառերը` «Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող քաղաքացիություն չունեցող անձ» բառերով,

բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործատուն գրանցման հայտ չի ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` սույն կարգի 8-րդ կետում նշված (գրանցման հայտում ներառվող) տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:»,

գ. 30-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ և 14-րդ ենթակետերով.

«13) ամփոփ տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.

14) ամփոփ տեղեկություններ սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:»,

դ. 30-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.1-ին կետով.

«30.1. Սույն կարգի 30-րդ կետի 3-7-րդ ենթակետերում նշված տվյալներն անձնավորված չեն ներկայացվում, եթե գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող (գտնված) անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ է կամ նրան վերաբերող` սույն կարգի 8-րդ կետում նշված (գրանցման հայտում ներառվող) տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:».

2) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետի`

ա. 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համարը (գրանցման հայտի ընդունման դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի հատկացրած), գրանցման հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.»,

բ. 5-րդ ենթակետի «ա», 6-րդ ենթակետի «ա», 7-րդ ենթակետի «բ» պարբերություններում «հաշվետու» բառը փոխարինել «հարկային մարմնում էլեկտրոնային փաստաթղթի եզակի համարը (անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի ձևավորած համապատասխան էլեկտրոնային փաստաթղթին նույն եղանակով տրված), հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու» բառերով,

գ. 7-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «պետական գրանցման համարը (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում),» և «անձը հաստատող տեսակը, սերիան ու համարը,» բառերը,

դ. 8-րդ ենթակետի «բ» պարբերությունն «ազգանունը,» բառից հետո լրացնել «ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 11

Երևան