Գլխավոր տեղեկություն
Համար
N 457-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2014-07.03.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.14/24(1037) Հոդ.380
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 457-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 25852.0 հազ. դրամ, որից՝ երկրորդ եռամսյակում՝ 4053.5 հազ. դրամ (աճողական՝ առաջին կիսամյակ), երրորդ եռամսյակում՝ 10899.0 հազ. դրամ (աճողական՝ ինն ամսում 14952.5 հազ. դրամ), չորրորդ եռամսյակում՝ 10899.5 հազ. դրամ (աճողական՝ տարեկան 25852.0 հազ. դրամ)՝ նախարարության աշխատակազմը 20 հաստիքային միավորով համալրելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 457-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծառայություններ

Նկարագրությունը
Ոլորտի քաղաքականության խորհրդատվության, մոնիթորինգի և կրթության ու գիտության ծառայությունների ու ծրագրերի համակարգում ծառայություններ

1001

ԱԾ20

Քանակական

Քաղաքականության փաստաթղթերի պատրաստում (փաստաթղթերի ընդհանուր թիվը)

     

X

X

X

Հանրային իրազեկում (միջոցառումների թիվ)

     

X

X

X

Քաղաքացիների ընդունելության, դիմումների ու բողոքների ուսումնասիրում

     

X

X

X

Միջազգային համագործակցություն. համաձայնագրերի հուշագրերի, արձանագրությունների և այլ փաստաթղթերի մշակում, ներկայացված փաստաթղթերի մշակում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, պարզաբանումների տրամադրում (փաստաթղթերի թիվը)

     

X

X

X

 

Ծրագրերի կառավարում, վերահսկողություն և մոնիթորինգ.
կառավարվող ծրագրերի թիվը

     

X

X

X

Հանրապետական բնույթի զանգվածային միջոցառումների կազմակերպում (փառատոներ, սպարտակիադաներ, ռազմամարզական խաղեր, մրցումներ, վիկտորինաներ).
միջոցառումների թիվը

     

X

X

X

Սփյուռքահայերի բուհական ընդունելության կազմակերպում.
քաղաքացիների թիվը

     

X

X

X

Արտերկրի քաղաքացիների բուհական ընդունելության կազմակերպում.
քաղաքացիների թիվը

     

X

X

X

Արտերկրների բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիների ընդունելության կազմակերպում.
քաղաքացիների թիվը

     

X

X

X

Լիցենզիա ստանալու համար ներկայացրած հայտերի թիվը

     

X

X

X

Լիցենզիա ստացած կազմակերպություններում ուսումնասիրությունների թիվը

     

X

X

X

Ուսուցիչների խրախուսման միջոցառումների անցկացում.
միջոցառումների թիվը

     

X

X

X

Ուսումնասիրությունների և տեսչական ստուգումների թիվը

     

X

X

X

Լեզվական ուսումնասիրությունների և ստուգումների անցկացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ուսումնական հաստատություններում, տնտեսավարող սուբյեկտներում.
ստուգումների թիվը

           

Որակական

Մշակված չէ

     

X

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

     

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

4,053.5

14,952.5

25,852.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կրթական մակարդակի բարձրացում և գիտական ներուժի զարգացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 457-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժին/խումբ /դաս)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը 

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

 միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

1001

 

 

ԾՐԱԳԻՐ

 

 

 

 

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

25852.0

 

 

 

Ծրագրի նկարագրությունը

 

 

 

Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ

 

 

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

 

 

Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը

 

 

 

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

 

ԱԾ20

 

Կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծառայություններ

25852.0

 

 

 

Մատուցվող ծառայության նկարագրությունը

 

 

 

Ոլորտի քաղաքականության խորհրդատվության, մոնիթորինգի և կրթության ու գիտության ծառայությունների ու ծրագրերի համակարգում ծառայություններ

 

 

 

Ծառայություն մատուցողի անվանումը

 

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան