Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-109
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (01.06.1992-11.07.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/10(1014)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ՄԵԿ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԸՆԿՆՈՂ ՍՊԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

1. 1992 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքում մեկ աշխատողին ընկնող սպառմանն ուղղված միջոցների առավելագույն մեծություն սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի նվազագույն չափի հնգապատիկը:

2. Սպառմանն ուղղվող միջոցների առավելագույն մեծությանը գերազանցող գումարն ավելացվում է ձեռնարկությունների և կազմակերպությունների փաստացի շահույթին և հարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

29 մայիսի 1992 թ.

ՆՀ-109