Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.12/11(490) Հոդ.145
Ընդունող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
15.04.2014
Ստորագրող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 50414199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

15 ապրիլի 2014 թ.

 N 64-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշման 1-ին կետը.

 

Որոշում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության /նշանակման/ մրցույթի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2007 թվականի հունվարի 22-ի թիվ 6-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 197-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը «65 տարին» բառերից հետո լրացնել «իսկ հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում՝ չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 2 ձևի 5.1-ին կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե1» ենթակետով.

«ե1. տնօրենի կենսաթոշակային տարիքը լրանալը,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Մարզպետ՝

Ռ. Գրիգորյան