ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՎՈՏԱՅԻ ԱՃԻ ՄԱՍԻՆ
«Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետությունը համաձայն է իր քվոտայի աճին մինչև 67,5 միլիոն SDR` Միջազգային արժութային հիմնադրամի կառավարիչների խորհրդի «Իններորդ ընդհանուր վերանայմամբ Հիմնադրամի անդամների քվոտաների աճի մասին» հ. 452 բանաձևին համապատասխան:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 մայիսի 1992 թ. ՆՀ-97 |