Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2014 թվականի N 68-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 7 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

5) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո տասնօրյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

 4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` այն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 30-ի N 68-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` դասական աճուրդով օտարման ենթակա տրանսպորտային միջոցՆԵՐի

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը

Պետական
համարա-նիշը

Թողարկման
տարեթիվը

Գույքի գնահատված արժեքը
(դրամ)

Գույքի մեկնարկային
գինը
(դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը
(դրամ)

1.

Ավտոմեքենա «ՊԵԺՈ-406 ST»

040 ՍՍ 01

2004 թ.

1823000

1823000

21600

2.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-3102-121»

082 ՍՍ 01

2004 թ.

1667000

1667000

21600

3.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-3110»

038 ՍՍ 01

2003 թ.

975000

975000

21600

4.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-3110»

076 ՍՍ 01

2003 թ.

1158000

1158000

21600

5.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-3110»

015 ՍՍ 01

2003 թ.

975000

975000

21600

6.

Միկրոավտոբուս «Հյունդայի H 100»

019 ՍՍ 01

1995 թ.

1521000

1521000

21600

7.

Ավտոմեքենա
«ՎԱԶ-21214»

075 UU 01

2003 թ.

1763000

1763000

21600

Ընդամենը

   

9882000

 

151200

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան