Գլխավոր տեղեկություն
Համար
N 1050-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.12.2013-04.02.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2010 թվականի N 1050-Ա

 

«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 925-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 դեկտեմբերի 1-ի N 1050-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
   
Տ. Մուկուչյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Բադեյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
   
Ա. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
   
Է. Ղազարյան - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Վ. Խաչատրյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար
   
Է. Ալեքսանյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ
   
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
   
Ա. Խաչատրյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)
   
Լ. Բլբուլյան -

բանաստեղծ, լրագրող (համաձայնությամբ)

   
Է. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Հ. Հակոբյան - Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր
   
Ն. Կուտուզյան   - Գավառի պետական համալսարանի պրոռեկտոր
   
Վ. Կատվալյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
   
Հ. Մելիքյան - Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ
   
Թ. Ասոյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
   
Պ. Մուրադյան - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Մ. Հովհաննիսյան  - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
   
Շ. Բադասյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
   
Լ. Դանոյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
   
Ա. Բոխյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող
   
Ի. Մարտիրոսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող
   
Ս. Թովմասյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 26.12.13 N 1226-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան