Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-01.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.05/10(489).1 Հոդ.139.2
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.04.2014
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 ապրիլի 2014 թ.

թիվ 10-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի մայիսի 20-ի թիվ 03-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 10-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________  (ամիս)

ՁԵՎ 13-կապ
 (ամսական)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է_______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

 I__I__I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Ցուցանիշ

Տողի
համարը

Հաշվետու ամսվա ծավալը

Ա

Բ

1

Եկամուտներ ընդամենը (առանց ավելացված արժեքի հարկի), (120, 130, 140 և 150 տողերի գումարը), հազար դրամ

110

 

ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման

120

 

հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման

130

 

հեռահաղորդակցության (140.1-140.9 տողերի գումարը)

140

 

այդ թվում`

հեռախոսային (լարային)

140.1

 

դրանցից` բաժանորդային վարձերի և միանվագ ծառայությունների

140.1.1

 

հեռագրական

140.2

 

մալուխային հեռուստատեսային համակարգերի

սպասարկման և շահագործման

140.3

 

բջջային

140.4

 

ռադիոալիքային (փեյջինգային)

140.5

 

շառավղային գործողության

140.6

 

ինտերնետ հասանելիության

140.7

 

այդ թվում` լարային

140.7.1

 

 անլար

140.7.2

 

 արբանյակային

140.7.3

 

արբանյակային (բացառությամբ ինտերնետ

հասանելիության)

140.8

 

հեռահաղորդակցական կապի այլ

ծառայություններ

140.9

 

դրանցից` լարային այլ

140.9.1

 

 անլար այլ

140.9.2

 

110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները (նշել ծառայության տեսակը)

150

 

Ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը (հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ), միավոր

160

 

 այդ թվում` լարային

160.1

 

 անլար

160.2

 

 արբանյակային

160.3

 

Բջջային հեռախոսակապի ակտիվ բաժանորդների քանակը (հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ), միավոր

170

 

 

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

 աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը

  (180)_______ մարդ
այդ թվում`    

ռադիոծրագրերով զբաղվող (120 տողին համապատասխան)

  (180.1) _______ մարդ
     

հեռուստածրագրերով զբաղվող (130 տողին համապատասխան)

  (180.2) _______ մարդ
     

հեռահաղորդակցությամբ զբաղվող (140 տողին համապատասխան)

  (180.3) _______ մարդ
     

այլ գործունեությամբ զբաղվող (150 տողին համապատասխան)

  (180.4) _______ մարդ

 

Ղեկավար

___________________

 

___________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

___________________
(Ազգանուն, անուն)

 

___________________
(Ստորագրություն)

   

 

     

« _ _» _______20__թ.

 

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 10-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը ներառում է հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման (ծածկագիր 60), հեռահաղորդակցության (ծածկագիր 61) բնագավառը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 01.07.2009թ., հրապարակվել է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22(340)1, 16.07.2009թ.): Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-160 տողերում):

5. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

6. 120 տողում արտացոլվում է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

7. 130 տողում արտացոլվում է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

8. 140 տողում արտացոլվում է հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտները:

9. 140.1-140.9 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ հեռահաղորդակցության ծառայությունների ենթատեսակների` հեռախոսային (լարային), հեռագրական, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, բջջային, ռադիոալիքային (փեյջինգային), շառավղային գործողության, ինտերնետ հասանելիության, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության), հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ):

10. 140.1.1 տողում առանձնացվում է 140.1 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

11. 140.3 տողում առանձնացվում է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկումը և շահագործումը` ապահովելով հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը: Այստեղ ներառվում է ցանցին միանալու և որոշակի ծավալով ցանցի հնարավորություններից օգտվելու իրավունքի ձեռք բերումը ցանցի սեփականատերերից կամ օպերատորներից` առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման նպատակով:

12. 140.7.1, 140.7.2 և 140.7.3 տողերում առանձնացվում են 140.7 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

140.7.1 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.2 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` անլար հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.3 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

13. 140.9.1 և 140.9.2 տողերում առանձնացվում են 140.9 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` լարային և անլար:

14. 150 տողում արտացոլվում են 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:

15. 160 տողում արտացոլվում է 140.7 տողից` ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, այսինքն` իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

17. 160.1, 160.2 և 160.3 տողերում առանձնացվում են 160 տողից ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

18. 170 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, որը հաշվառվում է տրամադրված հեռախոսահամարների քանակով:

19. 180 տողում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը:

20. Հեռուստառադիոհեռարձակումն էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածումն է հաղորդագծով (ներառյալ մալուխային կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը:

21. Հեռուստառադիոծրագիրը հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջությունն է:

22. Հեռահաղորդակցական կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը:

Հեռուստատեսային ազդանշանների փոխանցումը կարող է ներառել հեռուստաալիքով հեռարձակվող ամբողջական ծրագրի բաժանումը փաթեթների:

23. Արբանյակային կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնատեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին` արբանյակային համակարգի միջոցով: Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը:

24. Հեռահաղորդակցության այլ ծառայություններն իրենց մեջ ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):

25. Այլ գործունեությունից ստացված եկամուտները ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից (օրինակ` անշարժ գույքի վարձակալում և այլն), որոնք պետք է արտացոլվեն 150.1 և 150.2 տողերում:

26. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.11.2018, թիվ 67-Ն 01.01.2019, թիվ 10-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան