Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-154
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.09.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/17-18
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.09.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կազմում լրացուցիչ ընդգրկել`

Հայաստանի Հանրապետության վարչապետին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին

պաշտպանության հարցերը կոորդինացնող Հայաստանի Հանրապետության պետական նախարարին

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին

Հայոց Համազգային Շարժում, Ռամկավար Ազատական Կուսակցություն և Հայ Հեղափոխական Դաշնակցություն հասարակական-քաղաքական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում ներկայացված կուսակցական խմբակցությունների կազմից լիազոր ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

11 սեպտեմբերի 1992 թ.

ՆՀ-154