ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, որոշում եմ.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթները` ուղղումներով հանդերձ և Միջազգային արժութային հիմնադրամի կառավարիչների խորհրդի` Հիմնադրամին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 1992 թվականի ապրիլի 27-ի հ. 47-8 բանաձևով սահմանված ժամկետներն ու պայմանները: Հայաստանի Հանրապետությունը արել է բոլոր անհրաժեշտ քայլերը` Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների և վերոհիշյալ բանաձևով սահմանված ժամկետներին ու պայմաններին համապատասխան իր բոլոր պարտավորությունների կատարումը հնարավոր դարձնելու համար:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 մայիսի 1992 թ. ՆՀ-93 |