Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2014-12.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2014 թվականի N 223-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու և ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային երկրորդ զեկույցը նախապատրաստելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 26-ի N 223-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ. Սուջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Քրմոյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Մ. Հակոբյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ

   

Ռ. Ստեփանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

   

Լ. Դոխիկյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

   

Պ. Աղաբաբյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ

   

Հ. Ղազարյան

- ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

   

Ն. Մանանդյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)

   

Դ. Միքայելյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի փորձագետ

   

Ն. Հարությունյան

- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Դ. Մարգարյան

- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցեզավորման վարչության պետ (համաձայնությամբ)

   

Ե. Թումանյանց

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական (համաձայնությամբ)

   

Հ. Հարությունյան

- ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության մասնագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան