Գլխավոր տեղեկություն
Համար
N 1504-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1504-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 51/4 հասցեում գտնվող` 795.31, 384.54 և 297.74 քառ. մետր (ընդամենը՝ 1477.59 քառ. մետր) մակերեսներով կիսակառույց շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2365 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Սամվել Իսկանդարյանին (հասցեն՝ քաղ. Երևան, Զաքիյան 1-ին նրբ., շենք 1, բն. 43, անձնագիր՝ AH0325890, տրված` 011-ի կողմից, 31.07.2007 թ.) (այսուհետ՝ գնորդ):

2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 13488.39 հազ. դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2365 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 4526.61 հազ. դրամ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 273311 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

1) պայմանագիրը կնքելուց հետո 20 ամսվա ընթացքում կատարել 90,0 մլն դրամի ներդրում.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան