ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2014 թվականի N 3-Ա
«ՑԻՏՈ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Ցիտո Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Դավթաշեն, 1 թ., շ. 45, 22 բն., և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Օհանովի փող., հ. 15/1) տալ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման ու մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|