Գլխավոր տեղեկություն
Համար
N 385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.23/21(1034) Հոդ.321
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 385-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, ապահովել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալի ավելացման երկրորդ փուլը` բաժնետոմսերի անվանական արժեքն ավելացնելով մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը` սույն որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված 4,052,000.0 հազ. դրամի հաշվին.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:

2. Սահմանել, որ ընկերության կանոնադրության փոփոխությունը պետական գրանցման ներկայացնելու հետ կապված և այլ ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,052,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 385-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

 

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ
նվազեցումները` փակագծերում)

1. Եկամուտների գծով

4,052,000.00

2. Ծախսերի գծով

 -

3. Դեֆիցիտ

(4,052,000.00)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 385-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի
ֆինանսավորման աղբյուրներն ու
դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 ԸՆԴԱՄԵՆԸ

(4,052,000.00)

(4,052,000.00)

(4,052,000.00)

այդ թվում`

     

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

(4,052,000.00)

(4,052,000.00)

(4,052,000.00)

այդ թվում`

     

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

(4,052,000.00)

(4,052,000.00)

(4,052,000.00)

այդ թվում`

     

2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում

(4,052,000.00)

(4,052,000.00)

(4,052,000.00)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

(4,052,000.00)

(4,052,000.00)

(4,052,000.00)

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

(4,052,000.00)

(4,052,000.00)

(4,052,000.00)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 385-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

4,052,000.00

4,052,000.00

4,052,000.00

այդ թվում`

     

Այլ եկամուտներ

4,052,000.00

4,052,000.00

4,052,000.00

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 385-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

 

Եկամտատեսակը

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

Այլ եկամուտներ, ընդամենը

4,052,000.00

4,052,000.00

4,052,000.00

 

այդ թվում`

     

6.

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ

4,052,000.00

4,052,000.00

4,052,000.00

6.3.

Այլ եկամուտներ

4,052,000.00

4,052,000.00

4,052,000.00

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 385-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Սովորական բաժնետոմսերի ձեռքբերում

1164

ԲՏ01

Գումարը (հազ. դրամ)

x

x

x

4,052,000.00

4,052,000.00

4,052,000.00

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

           

Ներդրման հիմնավորումը
Ընկերության կարողությունների զարգացում

           

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

           

Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընկերության բնականոն գործունեության ապահովում

           

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժինը/Խումբը/Դասը)

 

(հազ. դրամ)

     

ԾՐԱԳԻՐ

 

1164

ԲՏ01

 

Սովորական բաժնետոմսերի ձեռքբերում

 4,052,000.0

Ծրագրի նկարագրությունը

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի կարողությունների զարգացման նպատակով սովորական բաժնետոմսերի ձեռքբերում

Կազմակերպության անվանումը, որի բաժնետոմսերը ձեռք են բերվում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

Տվյալ ակտիվի հետ կապված ծրագիրը (ծրագրերը)

Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան