Basic information
Number
N 123-Ն
Type
Որոշում
Act type
Base act (25.06.2016-25.11.2017)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.151
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
25.05.2016
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
25.05.2016
Effective date
25.06.2016
Interrupt date
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 մայիսի 2016 թ.

ք. Երևան

N 123-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝

ա) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար սահմանված երաշխիքային ժամկետը որոշ արտադրող կայանների համար ավարտվում է 2016 թվականի ընթացքում, իսկ արդեն իսկ ավարտվածների մասով՝ տարաժամկետումը լրանում է 2016 թվականի հուլիսի 1-ին,

բ) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «թ» կետերի համաձայն՝ էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից են՝ տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը,

գ) Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման գործառույթի իրականացումն ապահովվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգով նախատեսված համակարգի ռեժիմների տարեկան պլանավորման սկզբունքի հիման վրա, և

հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ էլեկտրակայաններում արտադրվող էլեկտրական էներգիայի գնման երաշխիքային ժամկետի ավարտից հետո արտադրվող էլեկտրական էներգիան ենթակա է գնման էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից տնտեսական կարգավարման շրջանակում իրականացվող համակարգի ռեժիմների տարեկան պլանավորման սկզբունքով:

2. Էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող անձին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված կայաններից առաքված էլեկտրական էներգիան որևէ ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշռի փակողը լինելու դեպքում հաշվառումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի մարտի 19-ի N 55-Ա որոշման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
25.10.2017, N 454-Ն 25.11.2017, N 123-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation