Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.12/11(1024) Հոդ.156
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2014 թվականի N 189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 265-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը՝ սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել միջոցառումների իրականացման տարածքների քարտեզները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների խաղողի այգիներում 2014-2016 թվականների վեգետացիայի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 265-Ն որոշումը:

4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 7769.7 հազ. դրամ, որից՝

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 5317.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման՝ որպես դրամաշնորհ՝ խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 2451,8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել N 7 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 4

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 189-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգ-ման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում`

       

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

այդ թվում`

       
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

այդ թվում`

       
   

01

Գյուղատնտեսություն

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

այդ թվում`

       
     

05. Բույսերի պաշտպանության միջոցառումներ

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

     

այդ թվում`

       
     

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

     

որից`

       
     

 Հատուկ նպատակային այլ նյութեր

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

(7,769.7)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

7,769.7

7,769.7

7,769.7

7,769.7

     

այդ թվում`

       
 

01

 

 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

7,769.7

7,769.7

7,769.7

7,769.7

     

այդ թվում`

       
   

01

 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

7,769.7

7,769.7

7,769.7

7,769.7

     

 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

7,769.7

7,769.7

7,769.7

7,769.7

     

 ՀՀ կառավարություն

7,769.7

7,769.7

7,769.7

7,769.7

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 189-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի

Ցուցանիշների
փոփոխությունը
(նվազեցումները
նշված են փակագծերում)

կոդը

անվանումը

գնման ձևը

չափի միա-վորը

միավորի գինը

քանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 04

Խումբ N 02

Դաս N 01

Բույսերի պաշտպանության միջոցառումներ

(7769.7)

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

33693100/3

թունանյութեր

ՇՀ

կգ

2900

(2679.2)

(7769.7)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 189-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացում

1029

ԱԾ02

Նկարագրությունը
ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների իրականացում

Քանակական

Կարանտին սահմանվող տարածքներ, հա

0.77

0.77

0.77

0.77

0.0

0.0

0.0

0.0

Որակական

Մշակված չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Ժամկետայնության

Մշակված չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

     

x

5317.9

5317.9

5317.9

5317.9

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1029 Հողերի բարելավման աշխատանքներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում կորուստների նվազեցում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 189-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.52 աղյուսակում կատարվող լրացումը

 

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
 Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց փոխհատուցում

1029

ԾՏ01

Նկարագրությունը
ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցում

Շահառուների քանակը

Փոխհատուցման ենթակա հողերի ընդհանուր տարածքը, հա

0.77

0.77

0.77

0.77

       

Գումարը (հազ. դրամ)

         

2,451.8

2,451.8

2,451.8

2,451.8

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

միանվագ

       

Շահառուների ընտրության չափանիշները

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքների հողատերեր

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1029 Հողերի բարելավման աշխատանքներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 189-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիր/Քաղաքականության միջոցառում

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժին/խումբ/դաս)

 

(հազ. դրամ)

1029

 

Ծրագիր

2451.8

Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց փոխհատուցում

Ծրագրի նկարագրությունը

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ01

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

2451.8

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցման տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 189-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

     

Բաժին 2.

 
 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիր/Քաղաքականության միջոցառում

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժին/խումբ/դաս)

 

(հազ. դրամ)

1029

 

Ծրագիրը

 

Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացում

Ծրագրի նկարագրությունը

5317.9

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների իրականացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում կորուստների նվազեցում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ02

 

Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացման ծառայություններ

5317.9

Մատուցվող ծառայության նկարագրությունը

 

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների իրականացում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 189-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՅԳՈՒ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Արմավիրի մարզ, գ. _________

___ __________ 2014 թ.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ ի դեմս տնօրեն __________________-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի _____________ համայնքի բնակիչ _____________________________-ը (անձ._____________ տրված` ________թ. ____ -ի կողմից), ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ ________________-ը և ՀՀ Արմավիրի մարզի ________________ համայնքի ղեկավար _____________________-ը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի -ի N   -Ն որոշումը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին`

1. Կազմակերպությունը պարտավորվում է՝

1) ՀՀ Արմավիրի մարզի ____________համայնքում գտնվող, _______________-ին պատկանող խաղողի այգում (սեփականության վկայական N____________) բարեխղճորեն իրականացնել խաղողի վնասատուներով վարակված այգիների քանդման և վարակազերծման աշխատանքներ.

2) այգիների քանդման և վարակազերծման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին:

2. Քաղաքացի _____________________-ը տալիս է իր համաձայնությունը սույն համաձայնագրի 1-ին կետում նշված այգու քանդման և վարակազերծման աշխատանքների կատարման համար, պարտավորվում է չխոչընդոտել կազմակերպությանն այդ աշխատանքները կազմակերպելու ընթացքում և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:

3. ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարտավորվում է քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացի _______________-ին տրամադրել ________________ դրամ սոցիալական աջակցություն:

4. ՀՀ Արմավիրի մարզի ___________ համայնքի ղեկավարը պարտավորվում է աջակցել կազմակերպության կողմից այգու քանդման և վարակազերծման աշխատանքների իրականացմանը և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:

5. Սույն համաձայնագիրը կնքված է 4 օրինակից՝ յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։

 

Կազմակերպություն

______________________

______________________

______________________

______________________

 

Բնակիչ

______________________

______________________

______________________

______________________

     

Մարզպետարան

______________________

______________________

______________________

______________________

 

Համայնքի ղեկավար

______________________

______________________

______________________

______________________

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան