Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2014 թվականի N 20-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու համար ստեղծված համատեղ հանձնախմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հունվարի 25-27-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Սիմոնյանինը, Ա. Սարուխանյանինը և Դ. Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գ. Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 21-ի N 20-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-27-Ը ԹԵՀՐԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Սիմոնյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

   
Ա. Սարուխանյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական

   
Դ. Ստեփանյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

   
Գ. Մելքոնյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան