Գլխավոր տեղեկություն
Համար
N 1039-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1039-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման շրջանակներում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 18.12.13. N 1185-Ա)

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի ՆԿ-129-Ն կարգադրության համաձայն համակարգել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման աշխատանքները.

2) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

(2-րդ կետը լրաց. 18.12.13. N 1185-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 14-ի N 1039-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գ. Խաչատրյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Աֆրիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ա. Օսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

Կ. Վարդանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Ա. Մուրադյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ

Հ. Գաբրիելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ

Ռ. Աբովյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատակազմի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ

Կ. Բեգլարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան