Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 893-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2014 թվականի մայիսի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թվականի օգոստոսի 10-ը:

(1-ին կետը փոփ. 19.12.13 N 1455-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 19-ի N 893-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտա-
հանման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

7308

Մետաղական կոնստրուկցիաներ՝ լրակազմով

կգ

220,000

ԱՄԷ

138,000,000

2.

7308

Պանելներ (սենդվիչ)

կգ

70,000

Գերմանիա, Իսպանիա, Բելգիա կամ Իտալիա

50,000,000

3.

7309

Գինու տարա (պահաման)՝ լրակազմով

կգ

34,000

Իտալիա

225,000,000

4.

7309

Գինու տարա (պահաման)՝ լրակազմով

կգ

7,200

Իտալիա

65,000,000

5.

7326

Պլատֆորմաներ և աստիճաններ՝ լրակազմով

կգ

4,000

Իտալիա

30,000,000

6.

8424

Լվացող սարքավորում՝ լրակազմով

հատ

1

Իտալիա

11,920,000

7.

8422

Գինու, շամպայնի շշերի պարզաջրող, շշալցնող և խցանող սարք՝ լրակազմով

հատ

1

Իտալիա

270,000,000

8.

8422

Գինու, շամպայնի շշերի արտաքին լվացման, չորացման, տաքացման սարք` լրակազմով

հատ

1

Իտալիա

78,000,000

9.

8422

Շամպայնի մյուզլեյի ամրացման սարք՝ լրակազմով

հատ

1

Իտալիա

32,000,000

10.

8422

Թասակների ամրացման սարք՝ լրակազմով

հատ

1

Իտալիա

54,000,000

11.

8422

Պիտակավորող սարք՝ լրակազմով

հատ

1

Իտալիա

40,000,000

12.

7309

Շամպայնի պահամաններ՝ լրակազմով

կգ

42,000

Իտալիա

165,000,000

13.

7309

Շամպայնի պահամաններ՝ լրակազմով

կգ

3,000

Իտալիա

18,000,000

14.

8428

Փոխարկիչ (կոնվեյեր)՝ լրակազմով

հատ

1

Իտալիա

76,000,000

15.

8421

Խմիչքը ֆիլտրող սարքեր՝ լրակազմով

հատ

3

Իտալիա կամ Գերմանիա

136,500,000

16.

8413

Հեղուկային պոմպեր

հատ

2

Իտալիա, Գերմանիա կամ Ֆրանսիա

9,100,000

Ընդամենը

 1,398,520,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան