Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 310-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.01.2014-25.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.40
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013518

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 310-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովելու կուտակային կենսաթոշակային համակարգում բավարար մրցակցությունը և համակարգի կայունությունը, ինչպես նաև սկզբնական շրջանում նվազեցնելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ծախսատարությունը,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցները ֆոնդերի կառավարիչների միջև բաշխվում են հետևյալ կարգով`

1) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցները ծրագրային մոդուլի միջոցով պատահականության սկզբունքով բաշխվում են կառավարիչների միջև այնպես, որ յուրաքանչյուր կառավարիչ ունենա հավասար թվով մասնակիցներ.

2) եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարած մասնակիցների ընտրությունն այնպիսին է, որ անհնար է ապահովել 1-ին ենթակետով սահմանված հավասարությունը (որևէ կառավարչին ընտրել են մասնակիցների ավելի քան 1/ո-րդ մասը, որտեղ ո-ը կառավարիչների ընդհանուր քանակն է), ապա ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցները ծրագրային մոդուլի միջոցով բաշխվում են կառավարիչների միջև այնպես, որ ամենաքիչ թվով մասնակից ունեցող կառավարչի (կառավարիչների) մասնակիցների թիվը հավասարվի մասնակիցների թվով գերազանցող հաջորդ կառավարչի մասնակիցների թվին (դրանց միջև տարբերությունը լինի նվազագույնը):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և ուժի մեջ է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան