Գլխավոր տեղեկություն
Համար
N 809-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (29.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.760
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 809-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.13 աղյուսակի «ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները» բաժնի «1. Քաղաքականության միջոցառումներ» կետի «1.1. Ծառայություններ» աղյուսակի 1155 ԱԾ02 ծրագրային դասիչում կատարել փոփոխություն՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Սևանա լճի անտառատնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծառայությունների գնումն իրականացնել երեք տարվա կտրվածքով:

3.1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված «WATERMASTER GLASSIC–III» հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորը «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծառայությունների մատուցման շրջանակներում կատարողին (կապալառու) շահագործման է տրամադրվում յուրաքանչյուր տարի 5 հեկտար լրացուցիչ անտառատնկարկներ մաքրելու կամ դրան համարժեք գումարի չափով կապալառուի կողմից «WATERMASTER GLASSIC–III» հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ընթացիկ վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու պայմանով՝ պատվիրատուի և կատարողի (կապալառուի) միջև կնքվող օգտագործման պայմանագրի հիման վրա, որում ներառվում են սույն կետի դրույթները:

(3.1-ին կետը լրաց. 26.12.13 N 1507-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 809-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումը նշված է փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ

 

Նկարագրությունը

Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքներ

1155

ԱԾ 02

Քանակական

Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրում (հա)

     

(27.5)

       

Որակական

Մշակված չէ

               

Ժամկետայնության

Աշխատանքների կատարման ժամկետը

մինչև ընթացիկ տարվա ավարտը

             

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

X

       

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1155 Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման արդյունքում աղքատության նվազեցում, բույսերի և կենդանիների պահպանություն և վերարտադրության աճի ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 809-Ն որոշման

 

ն ո ր մ ա ն ե ր

 

ՍԵՎանա լճի ջրածածկ անտառԱտնկարկների մաքրման աշխատանքների առանձին գործողությունների

 

NN

ը/կ

Գործողության անվանումը

Չափի միավորը

Մեքենա-մեխանիզմները

Աշխատողների թիվը

1 օրվա նորմածավալը

(8 ժամ)

1 նորմայի վարձավճարը

(դրամ)

1 միավորի նյութական ծախսը

1 միավորի աշխատավարձը (հազ. դրամ)

1 միավորի նյութական ծախսի արժեքը

(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

Ցամաք տարածքում տրակտորով թփերը և ծառերը արմատախիլ անելը

խտ.

խոր. մ

Տ-170 տրակտոր

Տրակտորիստ

բանվոր

40

12000

6000

դիզ. վառելիք` 5 լ

0,562

2,53

2.

Ջրում ծառերն ու թփերը արմատախիլ անելը և ինքնագնաց լաստի վրա բարձելը

խտ.

խոր. մ

WATER MASTER GLASSIC –III,

ÏÒÑ-Ì  ինքնագնաց լաստ

օպերատոր

բանվոր

20

14000

5000

դիզ. վառելիք` 9,6 լ

Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 37 լ,

յուղի ֆիլտր` 3 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ։ Յուրաքանչյուր հերթափոխում լրացվում են`

քսայուղ` 1 կգ, հիդրավլիկի յուղ` 2 լ, շարժիչի յուղ` 1 լ։

1,187

5,520

3.

Ջրում թփերն ու առանձին ծառերն արմատախիլ անելը և ինքնագնաց լաստի վրա բարձելը

խտ.

խոր. մ

WATER MASTER GLASSIC –III,

ÏÒÑ-Ì  ինքնագնաց լաստ

օպերատոր

բանվոր

12,5

14000

5000

դիզ. վառելիք` 8,6 լ

Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 37 լ, յուղի ֆիլտր` 3 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ։ Յուրաքանչյուր հերթափոխում լրացվում են` քսայուղ` 1 կգ, հիդրավլիկի յուղ` 2 լ, շարժիչի յուղ` 1 լ։

1,90

6,612

4.

Նախկին տարիներին հատված և ջրում մնացած կոճղերն արմատախիլ անելը և ինքնագնաց լաստի վրա բարձելը

խտ.

խոր. մ

WATER MASTER GLASSIC –III,

ÏÒÑ-Ì  ինքնագնաց լաստ

օպերատոր

բանվոր

15

14000

5000

Դիզ. վառելիք` 8.6 լ

Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 37 լ,

յուղի ֆիլտր` 3 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ։ Յուրաքանչյուր հերթափոխում լրացվում են`

քսայուղ` 1 կգ, հիդրավլիկի յուղ` 2 լ, շարժիչի յուղ` 1 լ։

1,583

4,75

5.

Տեղափոխում ափ` մինչև մեքենայի բարձման տեղը, միջինը 200 մ հեռավորության վրա

խտ.

խոր. մ

ÏÒÑ-Ì  ինքնագնաց լաստ

մեքենավար

 բանվոր

20

14

դիզ. վառելիք` 8,0 լ

0,875

4,416

6.

Ճահճացած տարածքում և ջրում (խորությունը` մինչև 1 մ) ծառերը և թփերը T-170 ճահճագնաց տրակտորով արմատախիլ անելը և արմատների ու փտած, նեխած հողախառնուրդի հետ միասին հրում մինչև մեքենայի բարձման տեղը, միջինը 150 մ հեռավորության վրա

խտ.

խոր. մ

T-170 տրակտոր (ճահճագնաց)

տրակտորիստ

23

14000

դիզ. վառելիք` 11 լ

0,761

5,566

7.

Ճահճացած տարածքում և ջրում (խորությունը` մինչև 1 մ) թփերը և ծառերը T-170 ճահճագնաց տրակտորով արմատախիլ անելը և արմատների ու փտած, նեխած հողախառնուրդի հետ միասին հրում մինչև մեքենայի բարձման տեղը` միջինը 150 մ հեռավորության վրա

խտ.

խոր. մ

T-170 տրակտոր (ճահճագնաց)

տրակտորիստ

17

14000

դիզ. վառելիք` 11 լ

1,029

5,566

8.

Փայտանյութի, ջախի և արմատային զանգվածի դատարկում ÏÒÑ-Ì ինքնագնաց լաստից

խտ.

խոր. մ

САТ 428 Е կամ համապատաս-խան այլ էքսկավատոր

տրակտորիստ

բանվոր

50

10000

դիզ. վառելիք` 1,0 լ

Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 30 լ, յուղի ֆիլտր` 2 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ, յուրաքանչյուր հերթափոխում` քսայուղ` 1 կգ։

0,25

0,552

9.

Անտառանյութի մասնատում` ըստ տեսականու

խտ.

խոր. մ

բենզասղոց

բենզասղո-ցավար

օժանդակ բանվոր

9

6000

4000

բենզին` 0.3 լ

1,388

0,235

10.

Փայտանյութի, ջախի և արմատային զանգվածի բարձում բեռնատար մեքենային

խտ.

խոր. մ

САТ 428 Е կամ համապատաս-խան այլ էքսկավատոր

տրակտորիստ

բանվոր

45

10000

դիզվառելիք` 1,2 լ

Յուրաքանչյուր 250 ժամ աշխատաժամից հետո փոխվում են` շարժիչի յուղ` 30 լ, յուղի ֆիլտր` 2 հատ, դիզ. վառելիքի ֆիլտր` 2 հատ, յուրաքանչյուր հերթափոխում` քսայուղ` 1 կգ

0,278

0,759

11.

Տեղափոխում բեռնատար ինքնաթափ մեքենայով` միջինը 10 կմ հեռավորության վրա

խտ.

խոր. մ

ԿամԱԶ 55111 կամ այլ մակնիշի համարժեք ինքնաթափ մեքենա

վարորդ

20

8000

դիզ. վառելիք` 2,0 լ

0,50

0.966

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2013, N 1507-Ն 29.12.2013, N 809-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան