Գլխավոր տեղեկություն
Համար
N 1470-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.27/71(1011).1 Հոդ.1178.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1470-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 12500.0 հազ. դրամ, որից` «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 6300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 6200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ կազմակերպությունների ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ սույն որոշման 2-րդ կետում նշված 6300.0 հազ. դրամը տրամադրել «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 6200.0 հազ. դրամը՝ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  2013 թվականի

դեկտեմբերի 26-ի N 1470-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(12500.0)

     

այդ թվում`

 
 

03

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

(12500.0)

     

այդ թվում`

 
   

02

Միջին մասնագիտական կրթություն

(12500.0)

     

01. Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

(12500.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(12500.0)

     

այդ թվում`

 
     

Այլ նպաստներ բյուջեից

(12500.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

12500.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

12500.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

12500.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

12500.0

     

ՀՀ կառավարություն

12500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության  2013 թվականի

դեկտեմբերի 26-ի N 1470-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

 

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

Չափորոշիչներ

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

1045

ԾՏ11

Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

 

Նկարագրությունը
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

Շահառուների քանակը

Ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը

(41.0)

 

Գումարը (հազ. դրամ)

x

(12500.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

Շահառուների ընտրության չափանիշները

Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

   

1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

   

Վերջնական արդյունքի նկարագրությունը

   

Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

 

Ծրագրային դասիչը

Անվանումը

1045

ԾՏ13

«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման ապահովում

 

Նկարագրությունը
«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման ապահովում

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող հաստատությունների քանակը

1

0.0

Գումարը (հազ. դրամ)

x

6200.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

   

1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

   

Վերջնական արդյունքի նկարագրությունը

   

Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման ապահովում

1146

ԾՏ53

 

Նկարագրությունը 
«Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման ապահովում

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող հաստատությունների քանակը

1

0.0

Գումարը (հազ. դրամ)

x

6300.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

միանվագ

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

«Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ում կրթություն ստացող սովորողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 

1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան