Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.114
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 109-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 109-Ն որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-52-Ա կարգադրության պահանջներից և նախատեսվում է իրականացնել 2013-2014 թվականների ընթացքում:

2. Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է ոստիկանության գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ, ընդլայնել ոստիկանություն-հասարակություն կապը և համագործակցությունը: Մասնավորապես, համայնքային ոստիկանության գործելաոճի ներդրման հիմնական նպատակներից մեկը հենց հասարակության հետ անմիջական կապի և համագործակցության ամրապնդումն է, որի դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Ծրագրով նախատեսվում է համայնքային (համայնքամետ) ոստիկանության մոդելի ներդրում հանրապետության ամբողջ տարածքում:

3. Ոստիկանության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև հասարակության կողմից ոստիկանության հանդեպ ունեցած վստահության աստիճանով: Այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների համակցության դեպքում ծրագրի կարևոր խնդիրներից է հասնել ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության: Ծրագրի կարևորագույն նպատակներից է նաև հասարակական անվտանգության առավել արդյունավետ և նոր տեխնիկական միջոցների օգտագործմամբ ապահովումը:

4. Ոստիկանության գործունեության ընթացքում դեռևս առկա խնդիրները լուծելու նպատակով ծրագրի շրջանակներում ամրագրվել են ոստիկանությունում բարեփոխումների հետևյալ հիմնական ուղղությունները՝

1) կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ, որով նախատեսվում է ստեղծել նոր ստորաբաժանումներ, ամբողջ հանրապետությունում ներդնել համայնքային ոստիկանության մոդելը, կառուցել համայնքային ոստիկանության նոր հենակետեր, հստակեցնել ոստիկանությունում անցումը հատուկ քաղաքացիական ծառայության, կատարել ոստիկանության ծառայողների հաստիքների վերաբաշխում.

2) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են համապատասխան իրավական ակտերի մշակում, ոստիկանության տեխնիկական միջոցների վերազինում և արդիականացում, անհրաժեշտ սարքերի ձեռքբերում, ոստիկանության ծառայողների վերապատրաստման ապահովում տարբեր երկրներում.

3) ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության ճանապարհներին արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման գործընթացի ընդլայնում, ոստիկանական կրթական համակարգի կատարելագործում, ոստիկանական նոր պարեկային ծառայության տեխնիկապես վերազինում.

4) ոստիկանության աշխատանքային պայմանների՝ բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են անհրաժեշտ գույքի և տրանսպորտային միջոցների թարմացում և ձեռքբերում, սերվերային համակարգերի ներդրում և գերատեսչական ցանցի ստեղծում, ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավում.

5) ոստիկանությունում ծառայող անձանց սոցիալական և իրավական պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ, որով նախատեսվում են ոստիկանության ծառայողների համար որոշակի սոցիալական արտոնությունների իրավական ամրապնդում, ոստիկանության կենսաթոշակառուների բժշկական հաստատություններ և առողջարանային բուժման ուղեգրելու նոր հնարավորությունների ստեղծում:

5. Ծրագրով նախատեսված միջոցառումների ակնկալվող արդյունքներն են՝

1) նախկինում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքների ամրապնդում ու դրա շարունակականության ապահովում՝ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքը փաստեց դրա հետագա անհրաժեշտությունը: Առաջընթաց արձանագրելու հետ մեկտեղ, իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին ականատես լինելու ոստիկանության գործունեության ոլորտում առկա և խորհրդային տարիներից եկող բացերին: Դրական արդյունքներն ամրապնդելու, առկա բացերը վերացնելու և ոստիկանության գործունեության տարբեր ոլորտներում նոր եղանակների և մեթոդների ներդրման անհրաժեշտությունն ինքնին հանգում է բարեփոխումների շարունակական գործընթացին.

2) ոստիկանության գործունեության թափանցիկություն՝ թափանցիկությունն առաջին հերթին ենթադրում է ոստիկանության գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովում: Այսինքն, հասարակությունն այն դեպքերում, երբ դա հնարավոր է և անհրաժեշտ, կարող է տեղեկություններ ստանալ ոստիկանության գործառույթների, դրանց առնչությամբ ընդունված իրավական ակտերի մասին և այլն: Ոստիկանության գործունեության թափանցիկության մասին խոսելիս` կարևոր է այն դիտարկել հաշվետվողականության հետ համատեղ: Տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ միայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ոստիկանության գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության կամ վերահսկողության, այլև հասարակության հետ փոխհամագործակցության միջոցով հաշվետվողականությունն ապահովելու մասին: Ոստիկանությունը, իր գործունեության ընթացքում առավել ակտիվ համագործակցելով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, ապահովելու է հաշվետվողականության մեխանիզմների լիակատար իրացումը.

3) ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական համակարգի կատարելագործում՝ ամենօրյա խնդիրների իրականացման հետ մեկտեղ ոստիկանության ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն ոստիկանության գործառույթները կանոնակարգող իրավական դաշտի ուսումնասիրությունը, վերլուծությունը, առկա բացերի վերհանումը և համապատասխան լուծումների առաջադրումը.

4) ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների բարելավում՝ ոստիկանության գործառույթներն արդյունավետ իրացնելու համար էական է նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, համակարգչային համապատասխան սերվերային համակարգի ստեղծումը, շենքային պայմանների բարելավումը և այլն.

5) ոստիկանության ծառայողների լիազորությունների հստակեցում՝ ոստիկանության ստորաբաժանումների վերակազմավորման, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումների գործառույթների հստակեցման անհրաժեշտություն է առաջանում: Այդ նպատակով էական է ինչպես ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների հաստիքների վերաբաշխումը, այնպես էլ ամբողջ գործընթացի իրավական ամրագրումը.

6) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով նոր մեթոդների ուսումնասիրում և ներդրում՝ հանցագործությունների դեմ պայքարի իրականացման գործում առանցքային է առաջնահերթ ուղղությունների տարանջատումը, դրանք են` հանցագործությունների կանխարգելումը (նախականխումը), պայքարը, հետևանքների նվազեցումը և (կամ) վերացումը: Այս նպատակով ժամանակի պահանջն է տեղեկատվական հենքով ոստիկանության գործելակերպի ներդրումը: Տարիների փորձով ապացուցվել է մատնադրոշմների միջոցով անձի նույնացման և հանցագործությունների բացահայտելիության արդյունավետությունը: Այսօր, նույնականացման տարբեր մեթոդների շարքում, առանձնակիորեն կարևորվում է նաև դիմապատկերի միջոցով անձանց նույնացումը: Նշված նոր համակարգի ներդրումը ոստիկանությունում էապես կնպաստի հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման գործընթացին.

7) ոստիկանության ծառայողների սոցիալական և իրավական պաշտպանություն՝ յուրաքանչյուր պետություն ուժեղ է այնքանով, որքանով իր քաղաքացիների համար կարող է ապահովել սոցիալական և իրավական կայուն երաշխիքներ: Տվյալ դեպքում մեր նորանկախ պետության կայացման ճանապարհին կարևոր է օրենքի պաշտպանի` ոստիկանի ծառայության պայմանների բարելավումը, սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչը թույլ կտա ոստիկանին առավելապես ներգրավվել գործառութային պարտականությունների պատշաճ իրականացմանը.

 8) կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը՝ ժամանակի հրամայականն է կոռուպցիայի դեմ պայքարը: Ոստիկանությունն իր ամենօրյա գործունեության ընթացքում որդեգրել է կոռուպցիայի դեմ պայքարի հստակ քաղաքականություն, որին ուղղված հստակ քայլերը բարեփոխումների նախորդ փուլի արդյունքում տվել են իրենց դրական արդյունքը: Ներկայացված ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների իրականացումն ամբողջությամբ ենթադրում է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 109-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Նպատակը

Ակնկալվող արդյունքը

Միջոցառման անվանումը

Ժամկետները

Ֆինանսավորման աղբյուրը

Կատարող գերատեսչությունը

1

2

3

4

5

6

7

ա. Կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ

1.

Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում

ՀՀ մարզերում համայնքային ոստիկանության մոդելի ներդրում

1.1. ՀՀ մարզերում համայնքային ոստիկանության ուժերի վերահաշվարկ, կառուցվածքի հաստատում

2013 թ.
2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

1.2. համայնքային ոստիկանության հենակետերի ստեղծում, տրանսպորտային միջոցների և գույքի ապահովում

2013 թ.-2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2.

Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետության բարձրացում

պարեկային ծառայության մոդելի ներդրում

2.1. պարեկային ծառայության պիլոտային ծրագրի ներդրման նպատակով ուսումնասիրությունների իրականացում

2013 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2.2. համապատասխան իրավական ակտերի մշակում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2.3. կազմ-հաստիքային փոփոխությունների իրականացում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2.4. պարեկային ծառայության պիլոտային ծրագրի ներդրում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 3.

Ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովում, հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում, մասնագիտացված կադրերի ընտրության հնարավորություն

ոստիկանության առանձին ստորաբաժանումներում քաղաքացիական հատուկ ծառայության անցումը շարունակելը

3.1. ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների, կրթահամալիրի և տարածքային մարմինների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև կազմ-հաստիքային փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանների նախագծերի մշակում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

     

3.2. քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ)

3.3. քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակի հաստատում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

3.4. քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ)

3.5. մրցույթի թեստային փուլի հարցաշարերի և հարցազրույցի փուլի հարցերի պատրաստում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

3.6. մրցույթի թեստային փուլի հարցաշարերի և հարցազրույցի փուլի հարցերի պատրաստման համար համապատասխան համակարգչային ծրագրերի ստեղծում և ներդրում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 4.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերի և միջոցների արդյունավետ օգտագործում

ոստիկանության մարմինների և տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում

4.1. ուսումնասիրություններ կատարելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծում

2013 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

4.2. ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հաստիքների վերաբաշխում

2013 թ.- 2014 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 5.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկում և զարգացում

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և սպասարկման ստորաբաժանման ստեղծում

5.1. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և սպասարկման ստորաբաժանում ստեղծելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագծի մշակում

2014 թ. 2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

5.2 . տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և սպասարկման ստորաբաժանման գործառույթները և կառուցվածքը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագծի մշակում

2013 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

6.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային աշխատանքների կատարելագործում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության օպտիմալացում, արդյունավետ իրականացում

6.1. «Կադրեր» ինֆորմացիոն համակարգի վերազինման և արդիականացման նպատակով համապատասխան ծրագրի մշակման համար մրցույթի կազմակերպում և տեխնիկական առաջադրանքի մշակում

2013 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

     

6.2. համապատասխան համակարգչային տեխնիկական միջոցներով վերազինում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

6.3. ոստիկանության կադրային ստորաբաժանումների հետ համակարգչային ցանցի ստեղծում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

բ. Հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ

7.

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների բարելավում

տեխնիկական միջոցների ներդրմամբ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովում

7.1. ոստիկանությունում «TETRA» թվային ռադիոկապի համակարգի ներդրում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

7.2. հասարակական վայրերում տեսադիտման համակարգի զարգացում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

7.3. Երևան քաղաքի և մարզային վարչություններում օպերատիվ արձագանքման կենտրոնների ստեղծում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

7.4. օպերատիվ-ծառայողական մեքենաների՝ համակարգչային տեխնիկական միջոցներով վերազինում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

8.

Առանձին ոլորտներում ոստիկանության պատասխանատվության հստակեցում

ինկասացիոն ծառայությունների մատուցման և պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության ոլորտներում ոստիկանության լիազորությունների հստակեցում

8.1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին»
N 2302-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

2013 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

     

8.2. ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

2013 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

9.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելում

թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտում ընդգրկված մարմինների նյութատեխնիկական բազայի բարելավում

Երևանում հետախույզ-պահնորդական շների բուծման և վարժեցման ժամանակակից կենտրոնի ստեղծում

2013 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 10.

Հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացում

փորձաքննությունների կատարման արդյունավետության բարձրացում

10.1. հանրապետական գնդակապարկուճադարանի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

10.2. հատուկ հետազոտությունների բաժնի տեխնիկական վերազինում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

10.3. պայթյունատեխնիկական
լաբորատորիայի ստեղծում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 11.

Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների արագ և արդյունավետ իրականացում

հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացում

11.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օպերատիվ և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների վարույթներում առկա հաշվառման գործերի և հաշվառումների թվայնացման իրավական կարգավորում

2014 թ. 1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

11.2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օպերատիվ և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների վարույթներում առկա հաշվառման գործերի և հաշվառումների թվայնացում, տեղեկատվական շտեմարանի ստեղծում

2014 թ. 1-ին
կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

11.3. օպերատիվ հաշվառման գործերի նկատմամբ էլեկտրոնային վերահսկողության սահմանում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 12.

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ աշխատանքի կազմակերպում

Հանցավորության դեմ պայքարի ոլորտում փոխհամագործակցության կատարելագործում, աշխատանքային նոր մեթոդների և ձևերի ներդրում

12.1. ավագ դպրոցներում դպրոցական տեսուչների ներդրում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ
 հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ)

12.2. շեղվող վարքագիծ դրսևորող անչափահասների սոցիալական վերականգնողական համայնքային կենտրոնների ցանցի ընդլայնում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

միջազգային հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ)

12.3. ինտերնետ և կապի ծառայություն մատուցող օպերատորների և իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության կանոնակարգում, հուշագրերի կնքում

2013-2014 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

     

12.4. տնտեսավարող սուբյեկտների հետ հանցավորության դեմ պայքարում համագործակցության կատարելագործում, համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում

2013 թ.
1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 13.

Համացանցում անօրինական բովանդակությամբ տեղեկատվության արագ և օպերատիվ հայտնաբերում և արձագանքում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում համացանցում անօրինական բովանդակությամբ տեղեկատվության մոնիթորինգի կենտրոնի հնարավորությունների ընդլայնում

համացանցում անօրինական բովանդակությամբ տեղեկատվության մոնիթորինգի կենտրոնի հզորացման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

14.

Միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ոստիկանական մարմինների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացում

միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ոստիկանական մարմինների հետ փոխհամագործակցության ակտիվացում, աշխատանքային նոր մեթոդների և ձևերի ներդրում

Ինտերպոլի հեռահաղորդակցման

I-24/7 համակարգին Հայաստանի Հանրապետության իրավապահ և շահագրգիռ այլ գերատեսչությունների ինտեգրման հնարավորության ընձեռում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 15.

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում գործունեության կատարելագործում

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում գործունեության համապատասխանեցում միջազգային պահանջներին

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում տեղեկատվական-վերլուծական նոր համակարգի մշակում և ներդրում

2013 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

«Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ՓԲԸ

16.

Դիմապատկերի միջոցով անձանց նույնացման եղանակով հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում դիմապատկերի միջոցով անձանց նույնացման համակարգի ներդրում

16.1. գոյություն ունեցող նմանատիպ մոդուլների ուսումնասիրություն և ձեռքբերում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

16.2. դիմապատկերի նույնացման մոդուլի կիրառմամբ համակարգի ստեղծում և ներդրում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

17.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի աշխատանքների համապատասխանեցում արդի պահանջներին

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի արխիվային գործերի թվայնացում

17.1. արխիվային փաստաթղթերի թվայնացման և թվայնացված տեղեկատվության պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային արխիվ (համաձայնությամբ)

17.2. ինֆորմացիոն կենտրոնի թվայնացված արխիվային փաստաթղթերի էլեկտրոնային շտեմարանի աշխատանքի ծրագրային ապահովում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային արխիվ
(համաձայնությամբ)

17.3. ինֆորմացիոն կենտրոնի արխիվային փաստաթղթերի թվայնացում և թվայնացված տեղեկատվության ինդեքսավորում` լրացուցիչ տեղեկության մուտքագրում

2014 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային արխիվ
(համաձայնությամբ)

 18.

Պետական մարմիններում առկա տեղեկատվության արդյունավետ օգտագործում

միջգերատեսչական ցանցի նախագծում և կառուցում

18.1. իրավապահ մարմինների և շահագրգիռ այլ գերատեսչությունների տվյալների բազաները մեկ միջավայրում ինտեգրում, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում

2013 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

18.2. անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերում, տեղադրում և կարգաբերում: Միասնական տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման ստեղծում, ներդրում և շահագործում

2014 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 19.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում փաստաթղթաշրջանառության արագ կազմակերպում, համապատասխանեցում արդի պահանջներին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրում

19.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու իրավական կարգավորում

2013 թ.- 2014 թ.

ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

19.2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերում, տեղադրում և կարգաբերում, անձնակազմի ուսուցում, համակարգի ներդրում և շահագործում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 20.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների դիմումների և բողոքների հաշվառման և վերահսկողության բարելավում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում քաղաքացիների դիմում- բողոքների հաշվառման և վերահսկողության միասնական համակարգի ստեղծում, համակարգչային ծրագրի մշակում և ներդրում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 21.

Ծառայողամարտական պատրաստականության համակարգի կատարելագործում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ծառայողամարտական և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացում

21.1. ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը հաստատելու մասին» N 174-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

2013 թ.
1-ին
կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

21.2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ծառայողամարտական պատրաստականության հրահանգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստականության հրահանգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանների նախագծերի մշակում

2013 թ.
2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

գ. Ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ

 22.

Ճանապարհներին երթևեկության վերահսկողության կատարելագործում

ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցում, ոստիկան-վարորդ շփման կրճատում

22.1. Երևան քաղաքում նախատեսված քանակի արագաչափ սարքերի և խաչմերուկներում տեսախցիկների տեղադրում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

22.2. միջպետական նշանակության ճանապարհներին նախատեսված քանակի արագաչափ սարքերի տեղադրում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 23.

Ճանապարհապարեկային ծառայության կատարելագործում

վարչական պրակտիկայի կիրարկման շարունակական գործընթացի ապահովում

23.1. ճանապարհապարեկային
ծառայության պարեկային մեքենաների կահավորում համապատասխան ծրագրերով հագեցած դյուրակիր համակարգիչներով

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

23.2. ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից վարչական իրավախախտման արձանագրությունների կազմում համակարգչի միջոցով, տվյալների մուտքագրում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարան

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

24.

Ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի նկատմամբ վերահսկողության ուժեղացում

ճանապարհային ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժի վերահսկում, ուժերի և միջոցների արդյունավետ կառավարում

ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ընդհանուր նշանակության փաթեթային ռադիոկապի (GPRS) համակարգով տեղորոշիչ ծրագրի գործարկում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

25.

Ճանապարհային ոստիկանության կողմից քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացում

ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում

25.1. հաշվառման-քննական ստորաբաժանումների վարչական շենքերի և քննական ավտոդրոմի շահագործման հանձնում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

25.2. հաշվառման-քննական ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողության իրականացում «հոսքագծի» եղանակով

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

25.3. հաշվառման-քննական ստորաբաժանումներում մեկ աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականների հատկացում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 26.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանման ոլորտում առավել առաջադիմական մեթոդների և ձևերի ներդրում

ՀՀ ոստիկանության պետական պահպանման և ահազանգման տեխնիկական ժամանակակից սարքավորումների ձեռքբերում և ներդրում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

27.

Օտարերկրյա պետություններում գտնվող անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու գործընթացի պարզեցում

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհված և դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր չստացած անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմի կիրառման ապահովում

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհված և դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր չստացած անձանց տվյալները Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ փոխանցելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների իրականացում

2013 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

28.

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների իրացմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացում

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում, անհրաժեշտության դեպքում, տեղում անձնագրերի վավերականության ժամկետների երկարաձգման հնարավորության նախատեսում

ՀՀ սահմանային անցակետերում գործող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումներում անհրաժեշտ տեխնիկական միջոցների և ծրագրերի մշակում ու շահագործում

2013 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

29.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար դիմող անձանց իրազեկման աշխատանքների արդյունավետության բարձրացում

ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար դիմած անձանց` իրենց դիմումի քննարկման ընթացքի և ընդունվող որոշումների վերաբերյալ տեղեկացնելու ընթացակարգի պարզեցում

ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար դիմած անձանց էլեկտրոնային եղանակով (SMS կամ էլեկտրոնային փոստի միջոցով) դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ համակարգի գործարկմանն ուղղված տեխնիկական հագեցվածության ապահովում, համակարգի շահագործում

2013 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

դ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումներ

30.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գերատեսչական համակարգչային ցանցի համապատասխանեցում արդի պահանջներին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ժամանակակից գերատեսչական համակարգչային ցանցի կատարելագործում

30.1. ՀՀ ոստիկանության կենտրոնական հանգույցի սերվերային տարածքի կահավորում` մուտքի անվտանգության համակարգի տեղադրում, հրդեհաշիջման և ջերմաստիճանային ռեժիմի ավտոմատ կարգավորման համակարգերի ներդրում, մշտական անխափան էլեկտրասնուցման համակարգի ներդրում

2014 թ. 1-ին կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

30.2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական հանգույցի սերվերների հզորացում և ցանցային անվտանգության բազմագործառութային ծրագրային ապարատային համակարգի ներդրում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

30.3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում և ստորաբաժանումներում սերվերային համակարգի ներդրում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

30.4. անհրաժեշտ ծրագրային փաթեթների ձեռքբերում և ներդրում

2014 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

31.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում և ստորաբաժանումներում համակարգչային հագեցվածության բարելավում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում և ստորաբաժանումներում համակարգչային հագեցվածության և ծրագրային ապահովման համապատասխանեցում արդի պահանջներին

31.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում և ստորաբաժանումներում տեղային ենթացանցերի նախագծում, ստեղծում և համակցում համակարգչային գերատեսչական ցանցին

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

31.2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում և ստորաբաժանումներում գերատեսչական ցանցին համակցված համակարգչային աշխատատեղերի ստեղծում և համալրում, համակարգչային հագեցվածության ապահովում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

32.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության վերաբերյալ հանրության իրազեկվածության անընդհատ և լիարժեք ապահովում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի և լրատվության վարչության աշխատանքային միջոցների բարելավում

32.1. հեռուստատեսության արդի պահանջներին համապատասխան նոր տեխնիկական միջոցների ձեռքբերում (մոնտաժային համակարգիչ, տեսախցիկներ, բարձրախոսներ, լուսային համակարգ)

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

32.2. ձայնամեկուսացման և լուսային համակարգով հագեցված հաղորդավարական նոր տաղավարի ստեղծում ու կահավորում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ
չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

33.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների համար արդի պահանջներին համապատասխան շենքային պայմանների ստեղծում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավում

33.1. անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների կազմակերպում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

33.2. բժշկական վարչության և ենթակա ստորաբաժանումների զբաղեցրած տարածքների շենքային պայմանների ուսումնասիրում, ընթացիկ և շինարարական-վերանորոգման աշխատանքների կազմակերպում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

33.3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգման աշխատանքների կազմակերպում

2013 թ.
1-ին
կիսամյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

33.4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կենտրոնականի բաժնի նոր վարչական շենքի կառուցապատման աշխատանքների կազմակերպում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

33.5. ձերբակալվածների պահման վայրերի շենքային պայմանների ուսումնասիրում, ընթացիկ և շինարարական-վերանորոգման աշխատանքների կազմակերպում

2013 թ.- 2014 թ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ե. Ոստիկանությունում ծառայող անձանց սոցիալական և իրավական պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ

34.

(կետն ուժը կորցրել է 26.12.13 N 1482-Ն)

35.

(կետն ուժը կորցրել է 26.12.13 N 1482-Ն)

36.

Ոստիկանության ծառայողների համար սոցիալական արտոնությունների սահմանում

Ոստիկանության որոշակի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար ծառայությանն առնչվող որոշակի ծախսերի փոխհատուցում

օպեր-լիազորների, քննիչների և տեղամասային տեսուչների (համայնքային ոստիկանների) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների, բջջային հեռախոսակապի ծախսերի մասնակի փոխհատուցման համակարգի ներդրում

2013-2014 թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

(հավելվածը փոփ. 26.12.13 N 1482-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան