Գլխավոր տեղեկություն
Համար
N 1469-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.27/71(1011) Հոդ.1178
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 580 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման նախաբանում` «և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի 3-րդ կետի պահանջները» բառերը փոխարինել «, Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի 3-րդ մասի և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պահանջները» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետում «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով.

3) որոշման կարգի 6-րդ կետի`

ա. «գ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից սույն կարգի կիրառման նպատակով տրամադրված տեղեկության տվյալներում արտացոլված ակտիվների իրացման միջին գները:»,

բ. «գ» ենթակետում «վիճնախարարության» բառը փոխարինել «ծառայության» բառով.

4) որոշման կարգի 7-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «(առանց եկամտահարկի հաշվարկման ժամանակ իրականացվող անձնական նվազեցումների)» բառերը.

5) որոշման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ բաժնով.

 

«ԲԱԺԻՆ 6. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ (ԲԱԶԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ) ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

17. Սույն կարգը կիրառվում է նաև հարկային մարմինների կողմից աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների (բազային եկամտի, այսուհետ` եկամուտ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի (այսուհետ` կուտակային վճար) հաշվարկման ժամանակ, երբ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում` ստուգման ժամանակ ի հայտ եկած փաստերի հիման վրա փոփոխվում է եկամտի չափը, որոնց հիման վրա նաև` եկամտային հարկի և կուտակային վճարի չափը:

18. Յուրաքանչյուր վարձու աշխատողի եկամտային հարկի և կուտակային վճարի հաշվարկման համար ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ կատարվում է`

ա) գործատուի ակտիվների (գույքի), համախառն եկամտի (հասույթ, իրացման շրջանառության), արտադրության (ծառայությունների, աշխատանքների) ծավալների որոշում` սույն կարգին համապատասխան և այդ ծավալներն իրականացնելու համար «մարդ-ժամ» ցուցանիշի որոշում` գործող նորմատիվների հիման վրա.

բ) գործատուի կողմից ընդունված (ներկայացված, հրապարակված, տրամադրված, տեղեկացված) հետևյալ տվյալների վերլուծություն`

գործատուի կողմից ընդունված նախահաշիվներով (մասնավորապես` շինարարական), կոնցեսիայի կամ մրցույթի (տենդերի) պայմաններով նախատեսված եկամտի, աշխատողների թվի, միջին աշխատավարձի և այլն,

 «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հավելվածով սահմանված գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,

 գործատուի կողմից հրապարակված գովազդի (այդ թվում` «Ինտերնետ» կապի միջոցով) տվյալների,

գործատուի կողմից հիմնադիրներին (մասնակիցներին) տրամադրված հաշվետվության (այդ թվում` կառավարչական) և այլ տեղեկությունների տվյալների,

գործատուի կողմից հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարությունների և տեղեկությունների տվյալների.

գ) օրենքով սահմանված կարգով գույքագրման և չափագրման արդյունքների վերլուծություն` հաշվի առնելով գործատուի գործունեության առանձնահատկությունները (մասնավորապես, սեզոնայնությունը, ժամանակավոր բնույթը, իրականացման բնակլիմայական պայմանները, շուկայի առաջարկի ու պահանջարկի գործոնը, ցիկլերը).

 դ) օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների վերլուծությունը, մասնավորապես՝

այլ հարկ վճարողների կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների, որոնք վերաբերվում են տվյալ գործատուին,

գործատուի վարձու աշխատողներից ստացված հայտարարությունների և բացատրությունների,

իրավասու պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության` տարբեր ոլորտներում (բնագավառներում) վարձու աշխատողների թվի և միջին աշխատավարձի մակարդակի, ներմուծման ծավալների, առանձին ծախսերի (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի) չափի վերաբերյալ,

գործող միջազգային պայմանագրերի հիման վրա այլ երկրների հարկային տեսչություններից և այլ լիազոր մարմիններից տրամադրված տեղեկատվության` այդ երկրներում գործատուի իրականացրած գործունեության (գործարքների) վերաբերյալ.

ե) նախորդ հաշվետու (այդ թվում` ստուգված) ժամանակաշրջաններում տվյալ գործատուի մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում (հաշվի առնելով գների և արտարժույթի փոխարժեքների փոփոխությունները)`

 մեկ վարձու աշխատողին բաժին ընկնող եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը).

զ) համանման պայմաններում (կոնկրետ ճյուղում կամ ոլորտում, նմանատիպ բնակավայրում կամ ներբնակավայրային նույն գոտում) գործող այլ գործատուների մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում՝

մեկ վարձու աշխատողին բաժին ընկնող եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը):

19. Եկամտի հաշվարկման համար ելակետային չափերի որոշումը ներառում է կատարված վերլուծության արդյունքների ամփոփումը` առաջնահերթությունը վերապահելով սույն կարգի 18-րդ կետի «ա»-«դ» ենթակետերով նախատեսված մեթոդների կիրառմանը: Այդ մեթոդների կիրառման անհնարինության դեպքում կիրառվում են սույն կարգի 18-րդ կետի «ե» և «զ» ենթակետերով նախատեսված մեթոդները` պակասեցնելով ստացված արդյունքները (եկամուտը, եկամտային հարկը և կուտակային վճարը) 20 տոկոսով:

Տարբեր տվյալների (աղբյուրների) կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում հարկային մարմինն այլ տվյալների (աղբյուրների) օգտագործման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված տվյալներով (աղբյուրներով) կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը:

20. Ելակետային չափերի հիման վրա եկամտի, եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունների հաշվարկումն ու արդյունքների փաստաթղթային ձևակերպումը ներառում է`

ըստ վարձու աշխատողների, ելնելով հաշվարկված եկամտի չափերից՝ եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունների հաշվարկումը ու փաստաթղթային ձևակերպումը:

21. Սույն կարգի 18-20-րդ կետերի դրույթները վերաբերում են նաև այն դեպքերին, երբ օրենքներով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրում են աշխատողները:

 22. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի եկամտի (բազային եկամտի) գնահատումը կատարվում է սույն կարգին համապատասխան որոշված (հաշվարկված) համախառն եկամտից (բացառությամբ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերից ելնելով:

Սույն կարգով սահմանված ձևով հաշվարկված համախառն եկամտի (բացառությամբ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերի տարբերությունից եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»:

2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմնի կողմից իրականացվող` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում հարկային մարմնի կողմից ստուգվում է նաև վարձու աշխատողների համար «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների հաշվարկման և եկամտային հարկից պակասեցման ճշտությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան