Գլխավոր տեղեկություն
Համար
N 1434-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1434-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 989-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Գույք օտարելու մասին» N 989-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետը «(ընդհանուր գինը` 202.807.500 դրամ)» բառերից հետո լրացնել «, որում ներառված է նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների արժեքը» բառերով.

2) որոշման 4-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների արժեքի նվազեցումից հետո մրցույթի մասնակիցը պատրաստ է վճարել»,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) օտարվող գույքի արժեքի առնվազն 65 տոկոսը` որպես կանխավճար, մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, իսկ մնացած գումարը՝ պայմանագրի կնքումից հետո վեցամսյա ժամկետում վճարելը»,

3) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) սույն որոշմամբ նախատեսված մրցույթը չկայանալու դեպքում վեցամսյա ժամկետում կազմակերպել նոր մրցույթներ».

4) որոշման 7-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» բառերը փոխարինել «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» բառերով,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն որոշման 1-ին կետում նշված խողովակաշարերի վերջնական չափերը փաստացի ապամոնտաժման և տեղափոխման արդյունքների հիման վրա կճշգրտվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և գնորդի կողմից կազմված ակտի հիման վրա՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան վերահաշվարկ՝ հիմք ընդունելով սույն որոշման 3-րդ կետում նշված խողովակի մեկ գծամետրի նվազագույն գինը, բայց ոչ ավելի, քան վերջնական վճարման ենթակա գումարը»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 20

Երևան