Գլխավոր տեղեկություն
Համար
N 1220-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2013 թվականի N 1220-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Կարապետյան-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության տեսչության պետ» բառերով,

բ. «Մ. Սայադյան-ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Սայադյան-ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Է. Շարմազանով-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Շարմազանով-ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ն. Եգանյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Եղիազարյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Լրագրություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

բ. «Ա. Կարապետյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Ներկարարյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով,

գ. «Ա. Ամիրյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Կ. Շուշանյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 25

Երևան