Գլխավոր տեղեկություն
Համար
N 196-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2014-07.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2014 թվականի N 196-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ ու «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով ու 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արշակունյաց 20 հասցեում գտնվող շենքից 90040000 դրամ շուկայական արժեքով, 335,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (նկուղային հարկից` 149.2 քառ. մետր, 1-ին հարկից` 105.5 քառ. մետր, 2-րդ հարկից` 36 քառ. մետր) (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Երևանի Է. Թելմանի անվան հ. 13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` պայմանագրում սահմանելով, որ`

 1) հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ ներկայացնել իր կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթեր.

 2) իր կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում` սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

 3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.05.2021, N 730-Ա 07.05.2021, N 196-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան