Գլխավոր տեղեկություն
Համար
N 1359-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1359-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության 80 տոկոս (3194 հատ հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում (հանգստի տուն և պահակատուն) բնակվող բնակիչներին իրենց կողմից զբաղեցված տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու նպատակով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ կնքելով բաժնետոմսերի նվիրաբերության մասին պայմանագիր.

2) սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունը «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերից հանելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1359-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության` Գյումրի քաղաքԻ Չերքեզի Ձոր հասցեում գտնվող շենքԵՐում բնակվող բնակիչների

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծանոթագրություն

1.

Սարիբեկյան Սուսաննա Ազատի

ընտանիք,
առաջին հարկ

2.

Ավետիսյան Հակոբ Հրաչի

3.

Մկրտչյան Նելլի Ռաֆիկի

4.

Ավետիսյան Հրաչյա Հակոբի

5.

Ավետիսյան Լյովա Հակոբի

6.

Ավետիսյան Ռաֆայել Հակոբի

7.

Պետրոսյան Նորայր Սայադի

առաջին հարկ

8.

Կարապետյան Ռոստոմ Հազարապետի

ընտանիք, առաջին հարկ, ընտանիքի մի մասը բնակվում է երկրորդ մուտքի առաջին հարկում

9.

Կարապետյան Մարի Ռաֆիկի

10.

Կարապետյան Թամարա Ռոստոմի

11.

Կարապետյան Հայկ Ռոստոմի

12.

Կարապետյան Մարիամ Ռոստոմի

13.

Կարապետյան Գայանե Ռոստոմի

14.

Կարապետյան Անահիտ Ռոստոմի

15.

Կարապետյան Նարեկ Ռոստոմի

16.

Ղազարյան Օֆիկ Աղասու

առաջին հարկ

17.

Մկրտչյան Միսակ Գուրգենի

ընտանիք, երկրորդ հարկ

18.

Մկրտչյան Գուրգեն Միսակի

19.

Մկրտչյան Լիլիթ Մարտինի

20.

Մկրտչյան Միսակ Գուրգենի

21.

Մկրտչյան Սևակ Գուրգենի

22.

Կիրակոսյան Հովհանես Մանավազի

երկրորդ հարկ, ըստ հարևանների հայտարարության` չի բնակվում

23.

Պողոսյան Արմենուհի Հովհաննեսի

ընտանիք, երկրորդ հարկ, չեն բնակվում. ըստ հարևանների հայտարարության` գտնվում են ՌԴ-ում

24.

Պողոսյան Աննա Խաչատուրի

25.

Խաչատրյան Հռիփսիմե Արարատի

ընտանիք,
հանգստյան տան պահակատուն

26.

Խաչատրյան Ալինա Արարատի

27.

Խաչատրյան Հարություն Արարատի

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան