Գլխավոր տեղեկություն
Համար
N 1358-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1358-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջակողմյան թևից 3644.43 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 25871809 սկզբնական ու 11100934 հաշվեկշռային արժեքներով տարածքը (Գ մասնաշենքի առաջին հարկը, Դ և Ե մասնաշենքերի առաջին և երկրորդ հարկերն ու նկուղն ամբողջությամբ` համապատասխանաբար 546,41 քառ. մետր, 1534,83 քառ. մետր և 1563,19 քառ. մետր մակերեսներով) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 37 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող` 9860,97 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի համար «Գյումրու N 37 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքած անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնելով «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան