Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2014 թվականի N 154-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված «Անվտանգ կենսագործունեության հիմունքներ» նորաստեղծ առարկայի հիմնահարցերը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված «Անվտանգ կենսագործունեության հիմունքներ» առարկայի անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացութուն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 4-ի N 154-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Հակոբյան

- ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, փոխգնդապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Այվազյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության մարզառազմական դաստիարակության բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Մաթևոսյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ

Տ. Խաչատուրյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության օպերատիվ աշխատանքների համակարգման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ

Է. Մանթաշյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ

Ն. Հայրապետյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մանուկների և դեռահասների հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Զիրոյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան