Գլխավոր տեղեկություն
Համար
N 1108-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2013 թվականի N 1108-Ա

 

Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻ, Ս. ԿԱՐԱՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման Ռուսաստանի Դաշնությունից պետական արտահանման վարկի ներգրավման պայմանների շուրջ հայ-ռուսական խորհրդակցությունների երրորդ փուլին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դ. Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Ա. Մարգարյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 18-19-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում` ներկայացուցչական` 300 հազ. դրամի չափով)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի՝ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) չվերթի ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 27

Երևան