Գլխավոր տեղեկություն
Համար
N 1348-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1348-Ա

 

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Globe Education (GB) LTD» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ հիմնադրել «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն)՝ սահմանելով, որ «Globe Education (GB) LTD» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 51 տոկոսը, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 44 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 5 տոկոսը:

2. Թույլատրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Globe Education (GB) LTD» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցել ընկերության հիմնադրմանը` սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի քանակով:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մասնակցել ընկերության ստեղծման գործընթացին:

4. Ընկերության` Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 10

Երևան